Գլխավոր տեղեկություն
Номер
N 475
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.08.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.12/25
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.10.1997
Дата вступления в силу
22.11.1997

040.0475.30.10.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 1997 թվականի N 475
քաղ. Երևան 

 

ՄԻՆՉԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մինչև 2000 թվականը ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի կատարման Հայաստանի Հանրապետության ազգային պլանը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 30-ի N 475 որոշմամբ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆ

 

ՄԻՆՉԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարողը

1

2

3


1. Կազմակերպչական-իրավական հարցեր


1.1. Համագործակցության միջազգային-իրավական հիմքի ամրապնդում

1.1.1. Նախապատրաստել և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը ներկայացնել միջազգային պայմանագրի հետևյալ նախագիծը`     

քրեական դատավարության ընթացքում վկաների և

մյուս մասնակիցների պաշտպանության մասին

համաձայնագիր (Ադրբեջանական Հանրապետության

և Վրաստանի հետ համատեղ):

1999 թ. առաջին կիսամյակ ՀՀ դատախազություն
ՀՀ արդարադատության
նախարարություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ ԱԳՆ

1.1.2. Հանցավորության դեմ պայքարի բնագավառում միջազգային համագործակցության մեջ Հայաստանի Հանրապետության մասնակցության միջազգային-իրավական հիմքի ընդլայնման նպատակով քննարկել ՄԱԿ-ի, դրա մասնագիտացված հիմնարկների, ԱԷՄԳ-ի, ինչպես նաև Եվրախորհրդի շրջանակներում կնքված քրեաիրավական ոլորտի հիմնական միջազգային պայմանագրերին (ցանկը կցվում է) միանալու նպատակահարմարության մասին հարցը:

 1997-2000 թթ.  
1.1.3. Իրականացնել անհրաժեշտ ներպետական  արարողակարգեր` ուժի մեջ մտցնելու համար` 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ մաքսային վարչություն
ՀՀ արդարադատության նախարարություն

մաքսային գործերով համագործակցության և

փոխօգնության մասին համաձայնագիրը (1994

թվականի ապրիլի 15).

անօրինական կերպով արտահանվող և ներմուծվող

մշակութային արժեքները կալանելու և վերադարձնելու

հարցերով մաքսային ծառայությունների

համագործակցության մասին համաձայնագիրը

(1994 թվականի ապրիլի 15):

   
1.1.4. ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական ասամբլեայի (ՄԽԱ) համաձայնությամբ մասնակցել կազմակերպված հանցավորության և վտանգավոր  հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի հարցերով հետևյալ օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը` 1997-2000 թթ. ՄԽԱ-ի աշխատանքային
պլանի համաձայն
 

ԱՊՀ անդամ պետությունների մոդելային

քրեակատարող օրենսգիրք.

  ՀՀ արդարադատության  նախարարություն
ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ

ԱՊՀ անդամ պետությունների մոդելային

քրեակատարողական օրենսգիրք.

 

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատախազություն

ՀՀ ՆԳ և ԱԱՆ

ԱՊՀ անդամ պետությունների մոդելային

քրեակատարողական օրենսգիրք.

  ՀՀ արդարադատության  նախարարություն
ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ

զենքի անօրինական շրջանառության դեմ

պայքարի մասին.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն
ՀՀ մաքսային վարչություն
ՀՀ արդարադատության նախարարություն

թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի

անօրինական շրջանառությանը հակազդելու մասին.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատախազություն
ՀՀ մաքսային վարչություն

այլ պետությունների տարածքում հանցագործություններ

կատարած անձանց հանձնման

կարգի մասին.

  ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ արդարադատության նախարարություն

այլ պետությունների դատարանների կայացրած

դատավճիռները կատարելու մասին.

  ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատախազություն

պատիժը կրելու համար ազատազրկման

դատապարտված անձանց` այն պետություններին,

որոնց քաղաքացին են հանդիսանում

նրանք, հանձնելու կարգի մասին.

  ՀՀ դատախազություն
ՀՀ արդարադատության  նախարարություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ

ռադիոակտիվ նյութերի շրջանառությունը վերահսկելու

մասին.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ մաքսային վարչություն
ՀՀ դատախազություն

կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն
ՀՀ արդարադատության նախարարություն

կոռուպցիայի դեմ պայքարի մասին

  ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ հարկային տեսչություն

ահաբեկչության դեմ պայքարի մասին.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն

հանցավոր գործունեությունից ստացված եկամուտներն

օրինականացնելու նպատակով պատասխանատվության

մասին.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ

ՀՀ հարկային տեսչություն
ՀՀ դատախազություն

իրավապահ մարմինների աշխատակիցների և քրեական

պրոցեսի մասնակիցների պաշտպանության մասին:

  ՀՀ դատախազություն 
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ արդարադատության նախարարություն

1.1.5. ԱՊՀ անդամ պետությունների իրավական խորհրդատվական խորհրդի և ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի (այսուհետև` ՆԳՆ-ի խորհուրդ) հովանու ներքո մասնակցել 1993 թվականի հունվարի 22-ին քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի դրույթների իրականացման ուղղությամբ գիտագործնական մեկնաբանության մշակմանը:

1997 թ.

ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ 
ՀՀ արդարադատության նախարարություն


1.2. Համագործակցության համակարգման մեխանիզմների ամրապնդում
 

1.2.1. Ընդլայնել ԱՊՀ անդամ պետությունների  իրավապահ մարմիններին կից ներկայացուցիչների (կապի սպաների) սահմանակարգի (ինստիտուտի) կիրառումը:

1997-2000 թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ
1.2.2. Մշակել ՄԱԿ-ի թմրամիջոցների վերահսկման ծրագրի հետ համատեղ ԱՊՀ անդամ պետությունների փոխգործողության ձևերի մասին հարցը: 1997-1998 թթ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն
ՀՀ մաքսային վարչություն


2. Կազմակերպչական գործնական միջոցառումներ

2.1. Շարունակել տվյալների մասնագիտացված բանկի կազմավորումը, առաջին հերթին`

1997-2000 թթ.

 

հանցավոր միջավայրի առաջնորդների (լիդերների),

միջազգային և տարածաշրջանային կազմակերպված

հանցավոր խմբավորումների կազմակերպիչների և

ակտիվ մասնակիցների մասին.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ 
ՀՀ դատախազություն

ԱՊՀ անդամ պետությունների և այլ պետությունների

տարածքում հանցավոր գործունեությամբ ձեռք բերված

եկամուտների օրինականացման նպատակով

օգտագործվող ձեռնարկությունների, հիմնարկների,

բանկերի և սեփականության մասին:

 

ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՀՀ դատախազություն ՀՀ հարկային

տեսչություն ՀՀ մաքսային վարչություն

2.2. Մասնակցել ՆԳՆ-ի խորհրդի հովանու ներքո ԱՊՀ անդամ պետությունների տարածքում հակաօրինական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա պետությունների քաղաքացիների նկատմամբ հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ կոլեկտիվ օգտագործման տվյալների բանկի ստեղծման մասին առաջարկությունների նախապատրաստմանը:

1997-1998 թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն
ՀՀ հարկային տեսչություն
ՀՀ մաքսային վարչություն

2.3. Ստեղծել ոչ պետական դեղագործական և այլ քիմիական ձեռնարկությունների, ինչպես նաև առևտրական կառուցվածքների ռեեստր, որոնք իրականացնում են թմրամիջոցների, ուժեղ ազդող և թունավոր նյութերի արտադրության, մշակման, արտահանման, ներմուծման, բացթողման, գնման և տեղափոխման հետ կապված գործունեություն, դրանց հիմքի վրա թմրամիջոցների արտադրության ընդհատակյա լաբորատորիաների ստեղծմանը և ԱՊՀ անդամ պետությունների և այլ պետությունների տարածքում դրանց անօրինական շրջանառությանը հակազդելու նպատակով:

1997 թ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն

2.4. Համաձայն 1995 թվականի մայիսի 31-ի ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների համագործակցության մասին պայմանագրի, տրանսսահմանային բնույթի մաքսանենգության, թմրաբիզնեսի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում արտասահմանյան գործընկերների հետ համատեղ տեղեկատվական փոխգործունեությունն ու համագործակցությունն ակտիվացնելու նպատակով`

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ

ա) ստեղծել և գործարկել ԱՊՀ անդամ պետությունների

հատուկ ծառայությունների տվյալների միասնական

բանկի (այսուհետև` տվյալների միասնական բանկ)

առաջին հերթը.

1997 թ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ

բ) մշակել և գործողության մեջ մտցնել տվյալների

միասնական բանկի աշխատանքի նորմատիվ-իրավական

հիմքը:

1997 թ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ

2.5. Միջոցներ ձեռնարկել «Դելտա-Պոտոկ» համակարգի հիման վրա ԱՊՀ անդամ պետություններ մուտք գործող (դուրս եկող) արտասահմանյան քաղաքացիների և  քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառումը կատարելագործելու համար: Այդ նպատակով մասնակցել Մոսկվա քաղաքում անցկացվելիք բազմակողմ միջգերատեսչական խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկել անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերի նախապատրաստման հարցը:

1997 թ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ մաքսային վարչություն 
ՀՀ արդարադատության նախարարություն

2.6. Անցկացնել ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների տրամադրության տակ գտնվող ակոսափող հրազենի, պայթուցիկ նյութերի պահման վայրերի համալիր գույքագրում:

1997-1998 թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ 
ՀՀ հարկային տեսչություն

2.7. Անցկացնել ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, զինվորական մասերի, ռազմականացված ստորաբաժանումների ստուգումներ` նպատակ ունենալով բացահայտել զինամթերքի, զինվորական տեխնիկայի, միջուկային քայքայիչ նյութերի, ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրների, ուժեղ ազդող թույների, պաթոգեն միկրոօրգանիզմների պահման և հաշվառման պայմանների խախտման, ինչպես նաև քաղաքացիներին կամ զինված կազմավորումներին դրանց անօրինական վաճառքի փաստերը:

1997-1998 թթ.

ՀՀ հարկային տեսչություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն

2.8. Նախապատրաստել առաջարկություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից եկամուտների պաշտոնական հռչակման մեխանիզմի մշակման վերաբերյալ` նպատակ ունենալով վերահսկել դրանց ծագման օրինականությունը:

 1997-1998 թթ. ՀՀ հարկային տեսչություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն

2.9. Վերլուծել ԱՊՀ անդամ պետություններից դուրս ստրատեգիական նշանակություն ունեցող կարևոր հումքային ռեսուրսների մաքսանենգության, անօրինական արտահանման դեմ պայքարի պրակտիկան մաքսային միության անդամ երկրների միասնական մաքսային տարածության պայմաններում և ճշտումներ մտցնել այդ աշխատանքի կազմակերպման մեջ` նպատակ ունենալով ամրապնդել իրավապահ ոլորտի փոխգործողությունները:

1997-1998 թթ.  

2.10. «Պատվերով» սպանությունների կանխարգելման նպատակով ստուգել մասնավոր ձեռնարկատիրական և ֆինանսավարկային բնագավառի պահպանահետախուզական ձեռնարկությունների և անվտանգության ծառայությունների գործունեության մեջ օրինականության պահպանումը: Ձեռնարկել միջոցներ նշված կառուցվածքների օգտագործումը կանխելու համար` վարկերի վերադարձման և այլ պարտքային հանձնառությունների կատարման նպատակով:

1997 թ. ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
2.11. Իրականացնել ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան իրավապահ մարմինների հետ համաձայնեցված միջգերատեսչական օպերատիվ-կանխարգելիչ նպատակային և հատուկ միջոցառումներ` 

Ըստ հաստատված  պլանների` համաձայնեցված ժամկետներում

 

հումքային ռեսուրսների մաքսանենգության

և հափշտակության կանխման ուղղությամբ.

  ՀՀ մաքսային վարչություն 
ՀՀ ՆԳ և ԱԱՆ

մշակութային արժեքների մաքսանենգության

և հափշտակության կանխման ուղղությամբ.

  ՀՀ մաքսային վարչություն 
ՀՀ ՆԳ և ԱԱՆ

զենքի և պայթուցիկ նյութերի անօրինական

պատրաստման և շրջանառության կանխման

ուղղությամբ.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն

թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի

անօրինական շրջանառությանը հակազդելու

ուղղությամբ.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն
ՀՀ մաքսային վարչություն

միջազգային «գոստրոլյոր» հանցավոր խմբերի

գործունեության հայտնաբերման և կանխման

ուղղությամբ.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն

ջրային, օդային, երկաթուղային տրանսպորտում

և ավտոմոբիլային ճանապարհներին գործող

միջազգային բանդիտական

խմբավորումների գործունեության հայտնաբերման

ու կանխման ուղղությամբ.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ մաքսային վարչություն
ՀՀ դատախազություն

ԱՊՀ անդամ պետությունների տարածքում գտնվող

օտարերկրյա քաղաքացիների հանցավոր

խմբավորումների գործունեության կանխման

 ուղղությամբ. 

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ մաքսային վարչություն
ՀՀ հարկային տեսչություն

ԱՊՀ անդամ այլ պետություններում բնակվող իրենց

երկրի քաղաքացիներին աջակցելու նպատակով

(կրթության, մշակույթի համար և այլն) տրամադրվող

դրամական և նյութական ռեսուրսների դեմ

ոտնձգությունների հետ կապված իրավախախտումների

կանխարգելման ու կանխման ուղղությամբ.

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն


3. Տեղեկատվական եվ գիտական ապահովում
 

3.1. ՆԳՆ-ի խորհրդի հովանու ներքո մասնակցել վիճակագրական ցուցանիշների ցանկի մշակմանը, որի հիման վրա հնարավոր կլինի իրականացնել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության վիճակի և դրա դեմ պայքարի արդյունքների վերլուծություն: Ամեն տարի ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհուրդ ներկայացնել վերլուծություն նշված ցուցանիշների օգտագործմամբ պատրաստված հանցավորության վիճակի վերաբերյալ:

1997 թ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն

3.2. Գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի և ՆԳՆ-ի խորհրդի հովանու ներքո մասնակցել կազմակերպված հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի արդի խնդիրների շուրջ համատեղ ուսումնասիրությունների անցկացմանը` նպատակ ունենալով առաջարկություններ նախապատրաստել իրավական հիմքի և իրավապահ մարմինների պրակտիկ գործունեության կատարելագործման վերաբերյալ, այդ թվում`

1997-2000 թթ.  

առևանգված և հափշտակված ավտոտրանսպորտի

առգրավման և հանձնման կարգը.

 

ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ արդարադատության նախարարություն

համագործակցություն մշակութային արժեք

ներկայացնող հնության և արվեստի առարկաների

հափշտակությունների դեմ պայքարի ոլորտում.

 

ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ մաքսային վարչություն
ՀՀ արդարադատության նախարարություն

ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կամ

իրավաբանական անձանց կատարած հանցավոր 

գործողությունների հետևանքով պատճառված

վնասի հատուցում կամ ունեցվածքի հետ հանձնում:

 

ՀՀ դատախազություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ մաքսային վարչություն

3.3. Մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների գործադիր քարտուղարության կողմից անցկացվող ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի` ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների աշխատանքի կատարելագործման խնդիրներին վերաբերող գիտագործնական խորհրդաժողովներին:

ամեն տարի ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ մաքսային վարչություն

3.4. ԱՊՀ անդամ պետությունների իրավական խորհրդատվական խորհրդի հովանու ներքո մասնակցել հանցավոր խմբավորումների առաջնորդներին ու կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի ընդհանրացմանը, տեղեկացնել ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն օրենսդրական և դատական ատյաններին, ինչպես նաև հանձնարարականներ պատրաստել իրավապահ մարմիններին:

1997 թ. ՀՀ դատախազություն
ՀՀ ՆԳ և ԱԱՆ

3.5. Ընդհանրացնել ԱՊՀ անդամ պետություններում տեղեկատվական-հաշվողական տեխնիկայի, վարկային կեղծ քարտերի և վճարման այլ փաստաթղթերի օգտագործմամբ դրամական միջոցների հափշտակման փաստերով նյութերը: Քննարկել քրեական գործերով անցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին տեղեկատվական տվյալների բանկի ստեղծման հարցը:

1997 թ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ հարկային տեսչություն

3.6. Մասնակցել ԱՊՀ անդամ պետություններում հանցավորության դեմ պայքարի խնդիրներին վերաբերող տեղեկագրի հրատարակման հարցի որոշմանը:

  ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն

3.7. Կազմակերպել ժամանակակից և հեռանկարային կապի համակարգերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծման և արդյունավետ օգտագործման ուղղությամբ կազմակերպատեխնիկական միջոցառումների համալիրի մշակումը` ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համար:

1997 թ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ մաքսային վարչություն


4. Կադրային ապահովում 

4.1. Իրավապահ մարմինների կադրերի պատրաստման գործում ԱՊՀ անդամ պետությունների հետ համատեղ շարունակել պայմանագրային հիմունքներով համագործակցությունը:  1997-2000 թթ.

ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ մաքսային վարչություն
ՀՀ հարկային տեսչություն
ՀՀ դատախազություն

4.2. Իրավապահ մարմինների աշխատակիցների որակավորման բարձրացման, այդ թվում` կազմակերպված հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներում խորհրդատվությունների և դասընթացների միջոցով կազմակերպել փոխգործունեություն: 1997-2000 թթ.

ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ հարկային  տեսչություն
ՀՀ մաքսային վարչություն
ՀՀ դատախազություն

 

4.3. Իրավապահ մարմինների կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան իրավապահ մարմինների հետ համատեղ իրականացնել ուսումնական պլանների, ծրագրերի ու այլ մեթոդական նյութերի փոխանակում:

1997-2000 թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ
ՀՀ դատախազություն


5. Նյութատեխնիկական եվ ֆինանսական ապահովում

5.1. Հայաստանի Հանրապետության ազգային պլանի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման կարգը սահմանվում է միջպետական տնտեսական միության տնտեսական կոմիտեի որոշմանը համապատասխան` այն  համաձայնեցնելով ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների հետ:

1997-2000 թթ.

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

5.2. Երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա և օրենքով սահմանված կարգով զարգացնել համագործակցությունը սպառազինության, հատուկ միջոցների, տեխնիկայի և սարքավորումների մշակման, արտադրության, մատակարարման բնագավառում` կազմակերպված հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի ստորաբաժանումները մատակարարելու նպատակով: 1997-2000 թթ.  

 

 6. Հայաստանի Հանրապետության ազգային պլանի կատարումն իրականացնող եվ վերահսկող մեխանիզմը

 

Հայաստանի Հանրապետության ազգային պլանի 3-րդ սյունակում առաջինը նշված հանրապետական գործադիր մարմինները պատասխանատու են համապատասխան միջոցառումների ժամանակին և որակով կատարման համար:

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերում քննարկվող փաստաթղթերի նախագծերը պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները սահմանված ժամկետներում ներկայացնում են ԱՊՀ անդամ պետությունների գործադիր քարտուղարություն` անհրաժեշտ հիմնավորումներ, դրանց իրականացման սոցիալ-քաղաքական և այլ հետևանքների կանխատեսումներ ընդգրկող պարզաբանող գրությամբ:

ԱՊՀ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հովանու ներքո նախապատրաստված փաստաթղթերի նախագծերը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների կողմից ներկայացվում են ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան կանոնադրական մարմիններ:

Նախապատրաստված փաստաթղթերի նախագծերը, մինչև ԱՊՀ անդամ պետությունների գործադիր քարտուղարություն կամ ԱՊՀ անդամ պետությունների այլ կանոնադրական մարմիններ ներկայացնելը, ենթակա են Հայաստանի Հանրապետության ազգային պլանի 3-րդ սյունակում նշված հանրապետական գործադիր մյուս մարմինների հետ պարտադիր համաձայնեցման:

Հայաստանի Հանրապետության ազգային պլանի կատարման ընթացքի վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հանրապետական գործադիր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում տեղեկատվություն ամեն տարվա հունիսի 10-ին և հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության ազգային պլանով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության ազգային պլանի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող մարմինն ամեն տարի Հայաստանի Հանրապետության ազգային պլանի իրականացման ընթացքի մասին տեղեկատվություն է ներկայացնում ԱՊՀ անդամ պետությունների գործադիր քարտուղարություն:

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱԿ-Ի, ԴՐԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԱԷՄԳ-Ի, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

 

Անվանումը Կատարման ժամկետը Կատարողը Նշումներ կատարման մասին

1

2

3

4


I. ՄԱԿ-ի, դրա մասնագիտացված հիմնարկների եվ ԱԷՄԳ-ի շրջանակներում կնքված պայմանագրեր


ա) միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում

1. Կոնվենցիա օդանավում կատարվող հանցագործությունների և այլ ակտերի մասին (1963 թ.):

    1994 թվականի մարտի 29*
2. Կոնվենցիա օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին (1970 թ.):     1994 թվականի մարտի 29*
3. Կոնվենցիա քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված անօրինական ակտերի դեմ պայքարի մասին (1971 թ.):     1996 թվականի հոկտեմբերի 8*
4. Կոնվենցիա միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, այդ թվում` դիվանագիտական գործակալների դեմ հանցագործությունների կանխման և պատժի մասին (1973 թ.):     1993 թվականի  դեկտեմբերի 21*
5. Միջազգային կոնվենցիա պատանդ վերցնելու դեմ պայքարի մասին (1979 թ.):  1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
6. Կոնվենցիա միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին (1980 թ.):     1993 թվականի հունիսի 22*
7. Կոնվենցիա քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն  ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին (1988 թվականին Մոնրեալում ստորագրված կից արձանագրությամբ` միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին (1971 թ.):     1996 թվականի հոկտեմբերի 8*
8. Կոնվենցիա ծովային, նավագնացության անվտանգությանն ուղղված ապօրինի ակտերի դեմ պայքարի մասին (1988 թ.): 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
9. Արձանագրություն մայրցամաքային շելֆում տեղակայված անշարժ կառամատույցների  անվտանգությանն ուղղված ապօրինի ակտերի դեմ  պայքարի մասին (1988 թ.): 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
10. Կոնվենցիա պլաստիկ պայթուցիկ նյութերը և դրանց հայտնաբերման   նպատակով մակնշելու (դրոշմելու) մասին (1991 թ.):  1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ ընթացք չի տրվել հայերեն տեքստի բացակայության պատճառով


բ) թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության ու դրանց չարաշահման դեմ պայքարի ոլորտում

1. Միասնական կոնվենցիա թմրամիջոցների մասին (1961 թ.):    

1993 թվականի մայիսի 24*

2. Կոնվենցիա հոգեներգործուն նյութերի մասին (1971 թ.):     1993 թվականի մայիսի 24*
3. Արձանագրություն 1961 թվականին թմրամիջոցների վերաբերյալ միասնական կոնվենցիայում ուղղումներ կատարելու մասին (1972 թ.):     1993 թվականի մայիսի 24*
4. ՄԱԿ-ի կոնվենցիա թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին (1980 թ.):    

1993 թվականի մայիսի 24*


գ) միջազգային վտանգ ներկայացնող այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում

1. Միջազգային կոնվենցիա պոռնոգրաֆիկ հրապարակումների շրջանառությունը և դրանց առևտուրը կանխելու մասին  (1923 թ.): 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների,  գերատեսչությունների հետ համատեղ  
2. Միջազգային կոնվենցիա դրամանիշերի կեղծումների դեմ պայքարի մասին (1920 թ.): 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
3. Կոնվենցիա մարդկանց առևտրի և երրորդ անձանց կողմից պոռնկության շահագործման դեմ պայքարի մասին (1950 թ.): 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
4. Կոնվենցիա մշակութային արժեքների արտահանումը, ներմուծումը և դրանց նկատմամբ սեփականատիրական իրավունքի փոխանցումն արգելելուն և կանխելուն ուղղված միջոցառումների մասին (1970 թ.):      1993 թվականի հունիսի 22*


II. Եվրախորհրդի շրջանակներում կնքված պայմանագրեր

1. 1957 թվականի եվրոպական կոնվենցիա հանձնման մասին (1975 և 1978 թվականների լրացուցիչ արձանագրություններով):  1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
2. 1959 թվականի եվրոպական կոնվենցիա քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին` 1978 թվականի լրացուցիչ արձանագրությամբ: 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
3. 1964 թվականի եվրոպական կոնվենցիա պայմանական դատապարտվածների և պայմանական ազատված իրավախախտողների վերահսկողության մասին: 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների,  գերատեսչությունների հետ համատեղ  

4. 1969 թվականի եվրոպական կոնվենցիա հնագիտական ժառանգության պահպանման մասին:

1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
5. 1970 թվականի եվրոպական կոնվենցիա քրեական գործերով որոշումների միջազգային ուժի մասին: 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ 1993 թվականի մայիսի 24*
6. 1972 թվականի եվրոպական կոնվենցիա քրեական գործերով վարույթը հանձնելու մասին: 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
7. 1978 թվականի եվրոպական կոնվենցիա մասնավոր անձանց կողմից հրազենի ձեռքբերման և պահպանման վերահսկողության մասին: 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
8. 1977 թվականի եվրոպական կոնվենցիա ահաբեկչության դեմ պայքարի մասին:  1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
9. 1983 թվականի եվրոպական կոնվենցիա բռնի հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին: 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  
10. 1985 թվականի եվրոպական կոնվենցիա սպորտային միջոցառումների, մասնավորապես` ֆուտբոլային խաղերի ժամանակ  հանդիսատեսների կողմից  բռնությունների և խուլիգանական վարքագծի կանխման մասին:  1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ, շահագրգիռ  նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ  

11. 1990 թվականի կոնվենցիա հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները «լվանալու», հայտնաբերելու, վերցնելու և բռնագրավելու մասին:  

1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԿԲ-ի և շահագրգիռ նախարարությունների գերատեսչությունների, հետ համատեղ  

_________________

*) Հայաստանի Հանրապետությունը միացել է նշված պայմանագրին:

(պլանը փոփ. 15.07.98 N 443)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.1998, N 443 06.08.1998, N 475
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան