Գլխավոր տեղեկություն
Номер
N 601-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.07.2006-03.08.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.24/28(483) Հոդ.554
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.05.2006
Дата вступления в силу
25.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 601-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա`

ա) մագիստրատուրա ընդունելության տեղերը`

պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 350 տեղ, այդ թվում` միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորողների համար` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,

բ) ասպիրանտուրա ընդունելության տեղերը`

պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ` 224 տեղ, այդ թվում` միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորողների համար` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,

նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ` 145 տեղ,

գ) դոկտորանտուրա ընդունելության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 11 տեղ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական կրթաթոշակով և առանց պետական կրթաթոշակի, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ տեղերը` ըստ մասնագիտությունների, բաշխում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացված հայտերի:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ ներկայացված հայտերի, տեղադրել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ  

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 6
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 6-ի N 601-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Կազմակերպության
անվանումը 

Բաշխումը

ասպիրանտուրա

մագիստրատուրա

դոկտորանտուրա

առկա,
տարկետման
իրավունքով 

հեռակա

   

1

2

3

4

5

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 

34

18

5

-

Երևանի պետական համալսարան

39

15

200

2

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

29

17 

100

2

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան

5

8

  

1

Հայաստանի պետական ագրարային համալսարան

18

14

 30

1

Երևանի պետական լեզվաբանական համալսարան 

2

3

-

1

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

17

15

-

1

ՀՀ պետական կառավարման ակադեմիա 

9

-

1

Հայկական պետական մանկավարժական համալսարան

7

9

-

-

Երևանի պետական բժշկական համալսարան 

10

-

-

1

Երևանի պետական կոնսերվատորիա 

4

3

-

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ 

1

2

-

-

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա 

2

2

-

-

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ 

1

2

-

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ 

1

2

-

-

Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ 

1

3

-

-

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
---------------------------

 

 

 

 

Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ

8

-

 

 

«Ռադիոֆիզիկայի ԳՀԻ» ՓԲԸ 

-

1

 

 

«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ 

-

1

 

 

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ 

-

3

 

 

«Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ

-

3

 

 

«ԵրԱԿՀ ԳՀԻ» ՓԲԸ 

-

1

 

 

«Նյութաբանության ԳԱՁ» ՓԲԸ 

-

1

 

 

«Երևանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ՓԲԸ 

-

-

-

-

ՀՀ առողջապահության նախարարություն

2

9

-

1

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 

1

-

-

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 

4

4

-

-

ՀՀ էներգետիկայի նախարարություն 

-

2

-

-

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն 

-

2

-

-

Օտարերկրյա բուհեր 

29

-

15

-

Ընդամենը

224

145

350

11

(Հավելվածը լրաց., փոփ. 08.06.06 N 874-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան