Գլխավոր տեղեկություն
Номер
N 837-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2006-21.06.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.714
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Дата вступления в силу
31.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2003 թվականի N 837-Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ) ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ, ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 11.05.06 N 894-Ն)

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 11.05.06 N 894-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող նվազագույն պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է գործող դրույքաչափը:

(2-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն)

3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ:

(3-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն)

31. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետի (Երևանի քաղաքապետի) խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բարեխիղճ աշխատանքի համար խրախուսել:

(31 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն)

32. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` միջին ամսական աշխատավարձի չափով:

(32 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն)

33. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում վճարվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:

(33 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 837-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Պաշտոնի անվանումը Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ)
Նախարարի գլխավոր խորհրդական 64000
Նախարարի խորհրդական 56000
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ մարմինների ղեկավարների խորհրդականներ 48000
Նախարարի օգնական, մամուլի քարտուղար 42000
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ մարմինների ղեկավարների օգնականներ, մամուլի քարտուղար 36000
Ռեֆերենտ 30000
Պարետ 26000
Տնտեսվար, պահեստապետ 24000
Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի տեխնիկ, վարորդ 23000
Արխիվարիուս, գործավար, քարտուղար, պատճենահանող 20000
Հավաքարար 18000
Պահակ 17000
Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ 16000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան