Գլխավոր տեղեկություն
Номер
N 1025-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.16/44(499) Հոդ.934
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.08.2006
Дата вступления в силу
26.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 20 հուլիսի 2006 թվականի N 1025-Ն

ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴՐԱՄԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1190-Ն որոշման 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց ժամանակավոր դրամային հաշիվների վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 26
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1025-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴՐԱՄԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստեղծված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց (այսուհետ` իրավաբանական անձինք) ժամանակավոր դրամային հաշիվների վարման գործընթացը:

2. Յուրաքանչյուր իրավաբանական անձի համար «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի անվանմամբ, իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ստորաբաժանումում (այսուհետ` գանձապետական ստորաբաժանում) բացվում են ժամանակավոր դրամային հաշիվներ (այսուհետ` դրամային հաշիվ):

3. Վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1190-Ն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որի հիման վրա և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1190-Ն որոշման 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, սույն կարգի 2-րդ կետին համապատասխան, 10-օրյա ժամկետում բացում է դրամային հաշիվ և դրա մասին տեղեկացնում վարչությանը:

4. Դրամային հաշվին դրամական մուտքերը ձևավորվում են իրավաբանական անձանց գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառելու արդյունքում ձևավորված ֆինանսական միջոցներից, իրավաբանական անձանց դեբիտորական պարտավորություններից, ինչպես նաև լուծարման գործընթացում ձևավորվող այլ աղբյուրներից:

 

II. ԴՐԱՄԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ԾԱԽՍԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5. Դրամային հաշվից ծախսերն իրականացվում են իրավաբանական անձանց կրեդիտորական պարտավորությունների մարման և լուծարման գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ ուղղություններով` այդ նպատակով վարչության կողմից ստեղծված լուծարման հանձնաժողովների որոշումներին համապատասխան:

6. Դրամային հաշվից վճարումներ կատարելու նպատակով գանձապետական ստորաբաժանում ներկայացված նախահաշիվ է համարվում տվյալ տարվա ընթացքում դրամային հաշվից վճարում կատարելու նպատակով վարչության կողմից` բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված վճարում կատարելու փաստաթղթերի հիման վրա կենտրոնական գանձապետարանի կողմից փոխանցված գումարների մեծությունը:

7. Լուծարման հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր վճարումը կատարելու նպատակով գրավոր դիմում է վարչության պետին` դրամային հաշվից համապատասխան վճարումներն իրականացնելու համար` դիմումին կցելով լուծարման հանձնաժողովի որոշման պատճենը:

8. Դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) կրեդիտորական պարտավորությունների մարման դեպքում` վճարման ենթակա գումարի չափը, պարտատիրոջ անվանումը, գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և վճարման նպատակը: Պարտատիրոջ իրավաբանական անձ չլինելու դեպքում` նրա անունը, ազգանունը, բնակության վայրը և անձնագրի տվյալները,

բ) սույն կետի «ա» ենթակետում չնշված այլ ուղղություններով վճարումներ կատարելու դեպքում նշվում են վճարման ենթակա գումարի չափը, վճարման նպատակը և ստացողի տվյալները:

9. Սույն կարգի 7-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վարչությունն իրավաբանական անձի լուծարման գործընթացի ապահովման նպատակով բացված դրամային հաշվից կատարում է համապատասխան վճարումները:

10. Վարչության պահանջով գանձապետական ստորաբաժանումը վարչությանն է տրամադրում իր կողմից կազմված տեղեկանքը տվյալ տարվա անցած ժամանակաշրջանի համար դրամային հաշվին մուտքագրված եկամուտների, կատարված ծախսերի, ինչպես նաև տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ դրամական միջոցների մնացորդի մասին:

11. Գանձապետական ստորաբաժանման կազմած տեղեկանքը վարչությանն է տրամադրվում նշված տեղեկանքն ստանալու մասին վերջինիս դիմումն ստանալու օրվանից սկսած 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

III. ԴՐԱՄԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՓԱԿՈՒՄԸ

 

12. Իրավաբանական անձի լուծարման գործընթացի ավարտից հետո սույն կարգի 2-րդ կետի համաձայն բացված դրամային հաշիվը փակելու նպատակով վարչության պետը, լուծարման հանձնաժողովի առաջարկությամբ, դիմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

13. Սույն կարգի 12-րդ կետի համաձայն դրամային հաշիվների փակման ժամանակ դրամային հաշվին մնացած դրամական մնացորդը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

14. Դրամային հաշիվներին դրամական միջոցների մուտքագրման, ծախսերի կատարման, ինչպես նաև դրանց մասին հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններ ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան