Գլխավոր տեղեկություն
Номер
N 1007-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.09/43(498) Հոդ.924
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.07.2006
Дата вступления в силу
09.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 1007-Ն

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 253-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 18
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 29-ի N 1007-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության նպատակները, աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Գործատուն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 253-րդ հոդվածի և սույն կարգի համաձայն ստեղծելու կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով:

3. Հանձնաժողովի գործունեության նպատակը կազմակերպությունում աշխատողների մասնակցության ապահովումն է մասնագիտական ռիսկերի դիտարկման, առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման ու պահպանման կանխարգելիչ միջոցառումների պլանավորման և կազմակերպման, ինչպես նաև աշխատողների առողջական վիճակի վերլուծության աշխատանքներին:

4. Հանձնաժողովի գործունեության նպատակի իրագործմանն ուղղված խնդիրներն են`

ա) աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կանխարգելիչ միջոցառումների պլանավորման, կազմակերպման ու իրականացման գործում գործատուին աջակցելը.

բ) աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հարցերի մասին աշխատողների իրազեկմանն օժանդակելը.

գ) անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ աշխատողների մեծամասնության կարծիքի ձևավորումն ու ներկայացումն ապահովելը.

դ) կազմակերպությունում աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները սահմանող նորմատիվների ներդրման աշխատանքներում գործատուին աջակցելը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը ձևավորվում է գործատուի, արհեստակցական միության և աշխատողների կողմից հավասար թվով լիազորված ներկայացուցիչներից:

6. Հանձնաժողովի անդամների թիվը որոշվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բայց ոչ պակաս վեց մարդուց, ելնելով կազմակերպության աշխատողների թվից և այլ առանձնահատկություններից:

7. Արհեստակցական միության և աշխատողների կողմից լիազորված ներկայացուցիչներն առաջադրվում են համապատասխանաբար արհեստակցական միության անդամներից ու աշխատողների կոլեկտիվից և ընտրվում արհեստակցական միության ու աշխատողների կոլեկտիվի ընդհանուր ժողովներում:

8. Գործատուի ներկայացուցիչները նշանակվում են գործատուի կողմից` հրամանով կամ կարգադրությամբ:

9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Հանձնաժողովի նախագահ չի կարող ընտրվել կազմակերպության աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնատար անձը:

10. Հանձնաժողովի կազմը հաստատվում է գործատուի հրամանով կամ կարգադրությամբ:

11. Հանձնաժողովի որևէ անդամի` իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` նրա փոխարեն ընտրվում է նոր անդամ` սույն կարգին համապատասխան:

12. Գործատուն կարող է չընդունել հանձնաժողովի որոշումը: Այդ դեպքում գործատուն հանձնաժողովի որոշումը չընդունելու հիմնավորումը ներկայացնում է հանձնաժողովին` ընդունելի տարբերակ մշակելու նպատակով:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կազմակերպության ներքին իրավական ակտերով և սույն կարգով:

14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են իր կանոնակարգին համապատասխան կամ անհրաժեշտությունից ելնելով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

15. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է իր կանոնակարգի համաձայն, որը հաստատվում է հանձնաժողովի կողմից:

16. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` դրան մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Քվեարկությունն անցկացվում է բաց:

17. Հանձնաժողովն իր նիստերին կարող է մասնակից դարձնել կազմակերպության ստորաբաժանումների պատասխանատու աշխատողներին:

18. Հանձնաժողովը`

ա) գործատուից ստանում է տեղեկատվություն արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վտանգավոր ու վնասակար գործոնների մասին.

բ) աշխատողների դիմումների և առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև աշխատողների հարցումների միջոցով տեղեկացնում է աշխատատեղերում գործատուի կողմից իրականացվող աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման միջոցառումների իրականացման մասին.

գ) ստացված տեղեկատվության հիման վրա գործատուին ներկայացնում է առաջարկություն այլ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով լրացուցիչ հետազոտությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ.

դ) աջակցում է գործատուին և պետական լիազորված մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրական դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքերի ծառայողական քննության գործընթացին.

ե) մասնակցում է կազմակերպությունում աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման վերաբերյալ ուսուցման կազմակերպմանը.

զ) պարբերաբար, բայց առնվազն տարեկան մեկ անգամ աշխատանքային կոլեկտիվին ներկայացնում է իր գործունեության մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան