Գլխավոր տեղեկություն
Номер
N 959-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.884
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2006
Дата вступления в силу
27.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2006 թվականի N 959-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 262 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «դ» ենթակետը, 29-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերությունը, 36-րդ հոդվածի տասներորդ մասը, ինչպես նաև «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 312-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 262 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 7-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Իրավաբանական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը:».

բ) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 111-րդ կետով.

«111. Եթե սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքն ու վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ:».

գ) 16-րդ կետի «ե1» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

դ) 17-րդ և 21-րդ կետերից հանել «ե1» տառը.

ե) 24-րդ կետի «ե» ենթակետում «ա», «բ», «գ», «դ», «ե» կամ «ե1» բառերը փոխարինել «ա», «բ», «գ», «դ» կամ «ե» բառերով.

զ) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Սույն կարգի 16-րդ կետի «ժ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզիայի վրա նշված լիցենզիան տալու ամսաթվից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «գ», «դ» և «ե» ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2006 թվականի հուլիսի 25-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 11
Երևան