Գլխավոր տեղեկություն
Номер
N 1343-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.10.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.18/54(509) Հոդ.1091
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.10.2006
Дата вступления в силу
28.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2006 թվականի N 1343-Ն

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ` ԳՈՅԱՑՄԱՆ, ՀԵՌԱՑՄԱՆ (ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 132-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թափոնների հաշվառման` գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 28
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ` ԳՈՅԱՑՄԱՆ, ՀԵՌԱՑՄԱՆ (ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների հաշվառման` գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման (այսուհետ՝ թափոնների հաշվառում) հետ կապված հարաբերությունները:

2. Թափոնների հաշվառումը թափոնների քանակական և որակական ցուցանիշների, ինչպես նաև դրանց գործածության մասին տեղեկատվության անընդհատ փաստաթղթային արտացոլման համակարգ է:

3. Թափոնների հաշվառման կարգը տարածվում է թափոնների գործածության ոլորտում ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա (այսուհետ՝ կազմակերպություններ), որոնք պարտավոր են սույն կարգով իրականացնել գոյացող, օգտագործվող, հեռացվող` ոչնչացվող, վնասազերծվող, տեղադրվող, ինչպես նաև այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող թափոնների սկզբնական հաշվառում:

4. Թափոնների հաշվառումն իրականացվում է թափոնների և երկրորդային հումքի գոյացման ծավալների ու տեսակների որոշման, թափոնների գործածության գործողությունների ժամանակին ու հավաստի փաստաթղթային արտացոլման, «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան)» վարչական վիճակագրական հաշվետվության համար տվյալների ձևավորման, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության կանխարգելման նպատակով:

5. Թափոնների հաշվառման համակարգը ներառում է`

ա) թափոնների սկզբնական հաշվառման վարումը դրանց գոյացման տեղերում,

բ) թափոնների միասնական հաշվառման վարումը կազմակերպություններում,

գ) թափոնների գույքագրումը:

6. Թափոնների սկզբնական հաշվառումն իրականացվում է թափոնների գոյացման փաստացի ծավալի հիման վրա:

7. Թափոնների միասնական հաշվառումը թափոնների ընդհանուր հաշվառումն է կազմակերպությունում։ Այն իրականացվում է թափոնների սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա:

8. Թափոնների գույքագրումն անցկացվում է առնվազն տարեկան մեկ անգամ՝ թափոնների քանակական և որակական ցուցանիշների որոշման նպատակով:

9. Կազմակերպության ղեկավարը սահմանում է թափոնների սկզբնական հաշվառման և թափոնների միասնական հաշվառման իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձանց ցանկը:

 

II. ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Թափոնների գոյացումն արտացոլվում է թափոնների սկզբնական հաշվառման գրքում:

11. Թափոնների միասնական հաշվառումը կազմակերպությունում արտացոլվում է թափոնների ընդհանուր հաշվառման գրքում:

12. Թափոնների ընդհանուր հաշվառման գիրքը վարվում է թափոնների սկզբնական հաշվառման գրքի տվյալների հիման վրա, լրացվում է յուրաքանչյուր ամիս և մինչև գրառումներ կատարելն այն համարակալվում է` վերջում նշելով էջերի թիվը, կարվում, կնքվում ու ստորագրվում է ղեկավարի կողմից և պահվում 5 տարի ժամկետով:

Թափոնների սկզբնական հաշվառման գիրքն ու թափոնների ընդհանուր հաշվառման գիրքը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`

ա) թափոնների գոյացման նորմատիվը,

բ) թափոնների անվանումներն ու ծածկագրերը,

գ) թափոնների վտանգավորության դասը,

դ) տեխնոլոգիական պրոցեսը կամ արտադրությունը, որտեղ գոյացել է թափոնների տվյալ տեսակը,

ե) գոյացած թափոնների քանակը,

զ) այլ կազմակերպություններից ստացված թափոնների քանակը,

է) այլ կազմակերպություններին փոխանցված թափոնների քանակը,

ը) օգտագործված թափոնների քանակը,

թ) վնասազերծված, ոչնչացված թափոնների քանակը,

ժ) թափոնակուտակիչներ տեղափոխված թափոնների քանակը,

ժա) տարեսկզբին առկա թափոնների քանակը կազմակերպությունում,

ժբ) տարեվերջին առկա թափոնների քանակը կազմակերպությունում,

ժգ) թափոնների ֆիզիկաքիմիական բնութագրերը (ագրեգատային վիճակը (հեղուկ, պինդ), հիմնական բաղադրիչների պարունակությունը):

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան