Գլխավոր տեղեկություն
Номер
N 99
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.08.1995-01.05.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
23.02.1995
Дата вступления в силу
23.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1995 թվականի N 99

քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի N 448 որոշմամբ հաստատված վարձաչափերի ինդեքսավորման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշմամբ հաստատված վարձաչափերը 1995 թվականի համար ինդեքսավորվում են 500 գործակցով, իսկ ոսկու և արծաթի համար` 100 գործակցով:

(1-ին կետը լրաց. 22.08.95 N 6)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի N 448 որոշմամբ հաստատված բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգի 8-րդ կետում «Ավտոտրանսպորտի մասին» 1-ՏՐ (խճուղի) վիճակագրական տարեկան» բառերը փոխարինել «վառելիքի մնացորդների, ստացման և ծախսերի, օգտագործված նավթամթերքների հավաքման և օգտագործման մասին» 4-ՆՌ վիճակագրական» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ