Գլխավոր տեղեկություն
Номер
N 1269-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.1040
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.09.2006
Дата вступления в силу
07.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1269-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 228-Ն ԵՎ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 464-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մեծ Բրիտանիայի  և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին ու «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 24 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 5 հավելվածում`

ա) «II. Փոքր և միջին ձեռնարկատիրություն» բաժնի 3-րդ կետը «մեկնարկում»  բառից հետո լրացնել «ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով» բառերով.

բ) «VI. Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 3-րդ կետի 3-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, նույն կետի «ա» և «գ» ենթակետերի 3-րդ սյունակները լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով, իսկ «բ» ենթակետի 3-րդ սյունակը` «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, 4-րդ կետի 3-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերի  3-րդ սյունակները լրացնել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, «է» ենթակետի 3-րդ սյունակը լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով, իսկ 5-րդ կետի 3-րդ սյունակում «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը փոխարինել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով.

գ) «VIII. Բնապահպանություն» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համալիր ձկնաբուծական գործարանի վերազինում և Սևանի իշխանի արհեստական վերարտադրության նոր կենսատեխնոլոգիայի ներդնում` նախկին «Լիճք» ձկնաբուծական գործարանի հիման վրա (նախնական տնտեսական իրատեսության գնահատման հիման վրա)»:

3. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև նույն որոշմամբ նախատեսված առանձին միջոցառումների գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցելու մասին» N 464-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի «I. Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 3-րդ կետի 5-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերի 5-րդ սյունակները լրացնել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, «է» ենթակետի 5-րդ սյունակը լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով և 4-րդ կետի 5-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը փոխարինել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 14
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1269-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
   

(hազ. դրամ)

Խումբը

Ենթա-
խումբը

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական  դասակարգման  հոդվածների,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են
բացասական, իսկ ավելացումները`
դրական նշանով) 

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

   

ՀՀ Տավուշի մարզ

 

 

   

այդ թվում`

 

 

05  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

05

Պոլիկլինիկաների, հեռավոր համայնքների ամբուլատորիաների, բուժկետերի` առաջին օգնության պարագաներով ապահովում,
նրանց շենքային պայմանների ապահովում
 

 

 

 

Դեղորայք և վիրակապային ծախսեր

-1200.0

-2000.0

 

 

1. Լուսահովտի բուժկետի հիմնանորոգում

600.0

1000.0

 

 

այդ թվում`

 

 

 

 

Նախագծահետազոտական ծախսեր

100.0

100.0

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

500.0

900.0

 

 

2. Զորականի բուժկետի հիմնանորոգում

600.0

1000.0

 

 

այդ թվում`

 

 

 

 

Նախագծահետազոտական ծախսեր

100.0

100.0

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

500.0

900.0

08

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

04

1. Մարզում խմելու ջրի, կոյուղու և ջրահեռացման համակարգերի բարելավում

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

Դեբեդավանի ջրանցքի հիմնանորոգում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

-6000.0

-10000.0

 

 

Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա

6000.0

10000.0

 

 

Բագրատաշենի խմելու ջրի համակարգի բարելավում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր 

-4200.0

-7000.0

 

 

Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

4200.0

7000.0

 

 

Սարիգյուղի ջրահեռացման համակարգի բարելավում    

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

-3600.0

-6000.0

 

 

Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

3600.0

6000.0

10

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

07

Ոռոգման համակարգերի վերականգնում և զարգացում

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

1. Խաշթառակի ջրանցքի գլխամասային կառույցի վերանորոգում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

-1500.0

-2500.0 

 

 

Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա

1500.0

2500.0

 

 

2. Այգեհովտի պոմպակայանին մոտեցնող ջրանցքի վերանորոգում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

-8400.0

-14000.0

 

 

Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա

8400.0

14000.0

 

 

3. Ակնաղբյուր-Լուսաձորին մոտեցնող ջրանցքի վերանորոգում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

-4500.0

-7500.0

 

 

Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա

4500.0

7500.0

12

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

07

Մարզի համայնքային (քաղաքային) ենթակայու-
թյան ճանապարհների վերականգնում, կանաչապատում և բարեկարգում

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

Սևքարի համայնքային ճանապարհների բարեկարգում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

-2400.0

-4000.0

 

 

Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

2400.0

4000.0

 

 

Չինարի համայնքի ճանապարհների բարեկարգում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

-1800.0

-3000.0

 

 

Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

1800.0

3000.0

 

 

Հովքի համայնքի ճանապարհների բարեկարգում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր 

-1500.0

-2500.0

 

 

Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

1500.0

2500.0

 

 

Լուսահովտի համայնքի ճանապարհների բարեկարգում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

-900.0

-1500.0

 

 

Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

900.0

1500.0

 

 

Աղավնավանքի համայնքի ճանապարհների բարեկարգում

 

 

 

 

Կապիտալ նորոգումների ծախսեր

-1200.0

-2000.0

 

 

Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

1200.0

2000.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան