Գլխավոր տեղեկություն
Номер
N 930-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.19/39(494) Հոդ.858
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.07.2006
Дата вступления в силу
01.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 930-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 773 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության` աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկի «Սյունիքի մարզ» բաժնից հանել «Կապանի N 10 դպրոց» և «Կապանի N 13 դպրոց» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 4
Երևան