Գլխավոր տեղեկություն
Номер
N 242-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.07.17/18(227)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
06.06.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.06.2006
Дата вступления в силу
21.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 հունիսի 2006 թ.

N 242-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳԱՅԱՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 65 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 47-րդ կետը, հաշվի առնելով լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հունիսի 5-ի թիվ 25 արձանագրություն), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Գայանե Մեսրոպյան» արտարժույթի փոխանակման կետի (լիցենզիա՝ թիվ 65)  կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գայանե Մեսրոպյան» արտարժույթի փոխանակման կետին (հասցեն՝ քաղաք Երևան, Սողոմոն Տարոնցու և Եղիշե Թադևոսյանի խաչմերուկ) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2006 թ. հունիսի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան