Գլխավոր տեղեկություն
Номер
N 927-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.19/39(494) Հոդ.855
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.07.2006
Дата вступления в силу
20.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 927-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 143-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավարին ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 4
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 16-ի N 927-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Նախաբան

 

Ծաղկաձորի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների գործառական նշանակության որոշումն է՝ տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական համալիրի կիրառմամբ, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանմամբ:

Ծաղկաձորի քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը` համատեղված բնակավայրի գոտևորման նախագծի հետ, մշակվել է Ծաղկաձորի քաղաքային համայնքի ավագանու պատվերով (N 76 պայմանագիր) և նախագծային առաջադրանքով:

Նախագծման համար ուղեցույց են ծառայել`

ա) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

բ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը,

գ) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը,

դ) «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

ե) շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքները,

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն որոշմամբ),

է) բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ),

ը) տարբեր տարիներին նախագծային ինստիտուտներում մշակված Ծաղկաձորի գլխավոր հատակագծերը և բնակավայրի տարբեր թաղամասերի կառուցապատման նախագծերը,

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության, շահագրգիռ նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի, Ծաղկաձորի քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների` Ծաղկաձորին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը,

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները,

ժա) «Հայհողշին» պետական ոչ առևտրային կազմակերպությունում մշակված հողօգտագործման քարտեզները,

ժբ) «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունում մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 603-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի հիմնադրույթները,

ժգ) Ծաղկաձորի քաղաքային համայնքի տարածքի սեյսմաշրջանացման քարտեզը (մշակված «ՍՊՀսԾ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` 2006 թ.),

ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշումը:

 

Նախագծի կազմը

 

Գլխավոր հատակագծի նախագիծը կազմված է 3 գրքից`

 

ԳԻՐՔ 1. Գլխավոր հատակագիծ

 

1) գլուխ 1. Համայնքի տարածահատակագծային զարգացման հիմնական ուղղությունները

2) գլուխ 2. Գոտևորման նախագիծ

3) գրաֆիկական մաս

 

ԳԻՐՔ 2. Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումներ

 

ԳԻՐՔ 3. Ծաղկաձոր քաղաքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացում

 

Ընդհանուր տեղեկություններ

 

Ծաղկաձոր քաղաքը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի հյուսիս-արևելյան ճյուղավորման Թեղենիս լեռան (2846 մ) արևելյան լանջին և ընդգրկում է Ծաղկաձոր գետի ավազանը (ծովի մակերևույթից 1830-2000 մ բարձրության վրա):

Ռելիեֆը բարդ է, հորիզոնական մասնատվածության խտությունը կազմում է
1,2 կմ/կմ2: Հովտաձորակային ցանցի խտությունը 3,0 հատ/կմ2 է: Մակերևույթի թեքության անկյունը կազմում է 4-12Օ:

Երևանի հետ կապված է 51 կմ բարեկարգ ասֆալտապատ մայրուղով: Մայրաքաղաքի հետ հաղորդակցությունն ավտոմոբիլային է, մասնակիորեն՝ երկաթուղային: Ավտոմոբիլային մայրուղին հասնում է մինչև Հրազդան մարզկենտրոն, թեքվում է ձախ, շարունակվում Մարմարիկի գեղատեսիլ գետահովտով` մինչև Ծաղկաձոր: Երկաթուղով՝ մինչև «Հրազդան» երկաթուղային կայարան, այնուհետև` Հրազդան-Ծաղկաձոր ավտոխճուղով 8 կմ` մինչև Ծաղկաձոր:

Ծաղկաձորի քաղաքային համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 529,3 հա, բնակչությունը` 1800 մարդ:

Ռեսուրսների հիմնական տեսակներն են ռեկրեացիոն և պատմամշակութային ռեսուրսները, անտառային ֆոնդի հողերը:

Համայնքում գերիշխող են հանգստի կազմակերպման, սպորտի առողջարարական և սպասարկման ծառայությունները:

Զարգացման հիմնական հեռանկարներն են առողջարարական, սպորտի, հանգստի կազմակերպման, ռեկրեացիոն գոտու, տուրիզմի և սպասարկման ծառայությունների ոլորտները:

 

Կլիման

 

Գտնվելով չոր մերձարևադարձային գոտում` տարածքի կլիման բնութագրվում է որպես բարձրլեռնային հատուկ` չափավոր տաք, համեմատաբար խոնավ ամառով և չափավոր ցուրտ, անհողմ, ձյունառատ ձմեռով:

Տեղումների տարեկան քանակը 789 մմ է, որից 506 մմ` տարվա տաք սեզոնում (ապրիլ-հոկտեմբեր):

Համայնքի տարածքում օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 4,8ՕC, միջին ամսական ջերմաստիճանը հունվարին՝ -10,0Օ C, հուլիսին՝ 15.0Օ C: Միջին տարեկան բացարձակ առավելագույնը կազմում է 31,0ՕC, նվազագույնը` -24,0ՕC:

Օդի տարեկան միջին հարաբերական խոնավությունը 73 տոկոս է:

Արևափայլի տարեկան տևողությունը հասնում է 2250 ժամի, ռադիացիոն տարեկան հաշվեկշիռը` 50.0 կկալ/սմ2:

Տարածքում գերակշռում են արևմտյան քամիները: Քամու միջին արագությունը հիմնականում տատանվում է 0,1-3,0 մ/վրկ սահմաններում:

 

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Մակերևութային ջրերը

 

Համայնքի սահմանում գեղատեսիլ կիրճով հոսում է լեռնային Ծառաղբյուր գետակը, որը գետաբերանի մոտ առաջացնում է լայնատարած գետահովիտ և թափվում Մարմարիկ գետը:

Տեղանքը շռայլորեն հարուստ է քաղցրահամ ջրերի բազմաքանակ ելքերով, որոնց թիվն անցնում է 20-ից:

 

Հողերը  ներկայացված են դարչնագույն անտառային, մարգագետնատափաստանային, կարբոնատային քարքարոտ տիպերով: Մակերևութային լվացումների հետևանքով էրոզացված հողերը կազմում են ավելի քան 45 տոկոս:

 

Տարածաշրջանի լանդշաֆտն անտառային է և լեռնատափաստանային:

 

Անտառը

 

Տարածաշրջանի անտառային հողերի մակերեսը կազմում է 19365 հա, այդ թվում` անտառածածկ մակերեսը` 13272 հա:

Հարկ է նշել, որ 20-րդ դարի 90-ական թվականներին (առավելապես 1993-1998 թթ.) Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով անտառները ենթարկվեցին ապօրինի զանգվածային հատումների: Փորձագիտական գնահատումներով ճգնաժամի տարիներին հատվել է ագլոմերացիայի անտառային պաշարների շուրջ 30-35 տոկոսը:

Նոսրացված, ծառազրկված տարածքներում նկատվում են հողատարման երևույթներ, անտառային էկոհամակարգերի դեգրադացիա և կենսաբազմազանության անկում:

 

Կենսաբազմազանությունը

 

Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան: Երկկենցաղներից հանդիպում է ծառագորտը, սողուններից` իլիկաօձը, աղնձօձը, սովորական լորտուն: Անտառային գոտու թռչնաշխարհը հիմնականում ներկայացված է ճնճղուկանմանների կարգի շուրջ 40 տեսակներով: Կաթնասուն կենդանիներից հանդիպում են անտառային մուկը, քնամուկը, խոշոր կաթնասուններից` գայլը, գորշ արջը, վարազը և այլն:

Հաշվի առնելով տարածաշրջանի հարուստ կենսաբազմազանությունը, յուրահատուկ անտառային լանդշաֆտը և էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտությունը` դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսերին կազմավորվել են Արզական-Մեղրաձորի, Հանքավանի և Բանկսի սոճու արգելավայրերը:

 

Համայնքի բուժական և ռեկրեացիոն ռեսուրսները

 

Ծաղկաձորն իր ֆիզիկաաշխարհագրական, բժշկակլիմայական, լանդշաֆտային և լեռնագրական պայմաններով միանգամայն առանձնանում է հանրապետության մյուս բուժական` հետաքրքրություն ներկայացնող վայրերից:

Կլիմայաբուժությունը ձմռանն ունի առանձնահատուկ նշանակություն, կրում է ինչպես բուժիչ, այնպես էլ` կոփող բնույթ: Գարնան սկզբում օդաբուժության պայմանները սահմանափակ են: Առաջարկվում է այս պայմաններում չափավորված կլիմայաբուժությունը կազմակերպել` օգտագործելով հատուկ նախագծմամբ կառուցված, առավել արևահայաց պատշգամբներ, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթները բուժական նպատակով օգտագործելու համար առաջարկվում է պոլիէթիլենային թաղանթով պատված առանձին խցիկների կիրառումը, քանի որ այդ ճառագայթներն անարգել թափանցում են պոլիէթիլենային թաղանթների միջով: Գարնան առաջին կեսում, երբ ցիկլոնային շրջանառությունն առավել պասիվ է, դիտվում են կայուն, արևոտ, անհողմ եղանակներ, և առաջարկվում է հանգստացողների ու բուժվողների բուժական համալիրում ներառել նրանց երկարատև գտնվելը բացօթյա պայմաններում: Ծաղկաձորում յուրաքանչյուր ամսվա ընթացքում 20-22 օր հնարավոր է կազմակերպել բուժասպորտային պրոցեդուրաներ, մարզական խաղեր, բուժական ֆիզկուլտուրա, բուժական չափավոր քայլք (տերենկուր)՝ օգտագործելով նախօրոք նախագծված կածաններ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Մայիսի 25-ից մինչև սեպտեմբերի երրորդ տասնօրյակը, արևոտ անհողմ եղանակների առկայության դեպքում, հնարավոր է նշանակել արևաբուժություն և, մասնակիորեն, օդաբուժություն: Արևադարձային օդի ներխուժումների և տեղական ինտենսիվ տաքացման հետևանքով հուլիս-օգոստոս ամիսներին արևային և օդային լոգանքներ հնարավոր է ընդունել ամսական մինչև 16 օր, սակայն քամու սառեցնող ազդեցության վերացման դեպքում լոգանքները կարելի է ընդունել 18-20 օր: Հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արևային լոգանքներ կարելի է ընդունել ամսական 20-25 օր:

Ծաղկունյաց լեռների և Թեղենիս լեռնազանգվածի` թույլ թեքություն ունեցող հարթությունները կարող են օգտագործվել զանգվածային հանգստի, զբոսանքների համար` ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: Առաջարկվում է կեմպինգների, միջանկյալ օթևանների, բժշկական օբյեկտների, ռեստորանների, թեյարանների նախագծում և կառուցում տարբեր բարձրությամբ զոնաներում (մինչև 3500 մ)` զանգվածային մարզաձևերի, ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան հանգստի, զբոսանքի, տուրիստական արշավների կազմակերպման համար:

 

Շրջակա միջավայրի պահպանությունը 

 

Ներկայումս Ծաղկաձորի քաղաքային համայնքի մթնոլորտային օդն աղտոտվում է բնակելի և հասարակական շենքերի ջեռուցման անհատական սարքերի և ավտոտրանսպորտի արտանետումներով:

Առկա արտանետումների դեպքում Ծաղկաձորի մթնոլորտային օդը համեմատաբար մաքուր է, և դրա աղտոտվածության մակարդակը շատ ավելի ցածր է նորմատիվայինից:

Անհրաժեշտ է նշել, որ օդի վիճակի վրա ազդեցություն են թողնում Հրազդանի ՋԷԿ-ի և ցեմենտի գործարանի արտանետումները: Ծաղկաձորի քաղաքային համայնքի աղմկային ֆոնը ձևավորվում է ավտոտրանսպորտի հաշվին: Փողոցի եզրային շերտից 7.5 մ հեռավորության վրա հաշվարկային աղմուկի մակարդակը կազմում է 60-66 դԲԱ:

Ծառաղբյուր գետակը հիմնականում աղտոտվում է համայնքի տարածքի անձրևաջրերի և հալոցքների ջրերով: Ներկայումս գետը գնահատվում է որպես թույլ աղտոտված: Ծառաղբյուր գետի աղտոտման կանխարգելմանը կնպաստի գլխավոր հատակագծով նախատեսված համայնքի լրիվ կոյուղացումը, ցանցի արդիականացումը և հեղեղատար կոյուղու կառուցումը:

Հաշվի առնելով մշտական բնակչության և հանգստացողների նախատեսվող ավելացումը` կոշտ կենցաղային աղբի քանակը կկազմի տարեկան 7.7 հազ. մ3: Համայնքում առաջացած կոշտ կենցաղային աղբը ներկայումս և ապագայում հատուկ նշանակության մեքենաներով տեղափոխվում է Հրազդանի քաղաքային համայնքի աղբհյուս:

Մթնոլորտային օդի պահպանության և աղմկային անհարմարավետությունից պաշտպանվելու նպատակով գլխավոր նախագծով նախատեսվում են հետևյալ միջոցառումները`

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ա) գլխավոր հատակագծով նախատեսված համայնքի փողոցային ցանցի բեռնաթափումն ավտոտրանսպորտից` ի հաշիվ շրջանցիկ ճանապարհի կառուցման.

բ) ամառային և ձմեռային հանգստի սեզոններին համայնք մտնող մեքենաների շարժման սահմանափակումը համայնքի տարածքում` ի հաշիվ հատուկ կայանատեղերի կազմակերպման.

գ) ավտոմոբիլային տրանսպորտի զինումն արտանետվող գազերի չեզոքացուցիչներով` համաձայն նախատեսվող հանրապետական ծրագրի.

դ) գլխավոր հատակագծով նախատեսված բնակելի և հասարակական շենքերի ջերմամատակարարման սխեմայի իրականացում.

ե) Հրազդանի ՋԷԿ-ի և ցեմենտի գործարանի արտանետումների ազդեցության կանխարգելում` ի հաշիվ Հրազդանի ՋԷԿ-ում բարձր արդյունավետություն ունեցող 5-րդ էներգաբլոկի և ցեմենտի գործարանի արդյունավետ փոշեզտիչ սարքավորումների ներդրման.

զ) հիմնական փողոցների ապահովում կանաչ պաշտպանիչ շերտերով.

է) ավտոհավաքակայանի աստիճանաբար նորացում, ավտոմեքենաների տեխնիկական վիճակի հսկողության ուժեղացում.

ը) սանիտարական գոտու ապահովում (300 մ) ուղղաթիռային վայրէջատեղից:

 

Կանաչ տարածքները

 

Համայնքի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը ներկայումս կազմում է 201,7 հա, այդ թվում` ընդհանուր օգտագործման` 5,0 հա (29.4 մ2/մարդ), սահմանափակ օգտագործման` 125,0 հա, հատուկ նշանակության` 71,7 հա:

Համայնքի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը կավելանա շուրջ 129,1 հա-ով և կկազմի 330.8 հա, այդ թվում` ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը նախատեսվում է ավելացնել 23,0 հա-ով և բնակչության ապահովվածությունը հասցնել 93,3 մ2/մարդ, ինչը քանակապես զգալիորեն գերազանցում է նորմատիվային ցուցանիշը՝ 10 մ2/մարդ:

Սահմանափակ օգտագործման կանաչ տարածքների մակերեսը նույնպես կավելանա (15 հա) նախագծային կառուցապատման օբյեկտների շրջակայքի կանաչապատման հաշվին (կառուցապատման ենթակա մակերեսի շուրջ 30 տոկոսը):

Հատուկ նշանակության կանաչ տարածքների մակերեսը կավելա 91 հա-ով` սանիտարական գոտիների ստեղծման, փողոցների և որոշ բուֆերային գոտիների կանաչապատման հաշվին:

Անտառների պահպանության առաջնահերթ խնդիրներն են անտառաշինական աշխատանքների կատարումը, անտառակառավարման պլանների մշակումը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակումը և իրականացումը, վնասատուների ու հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքարի միջոցառումների կատարումը:

 

Ծաղկաձորի քաղաքային համայնքի պատմամշակութային հուշարձանները

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի բնակավայրերը հարուստ են պատմամշակութային ժառանգությամբ, որը խթան է հանդիսանում այդ մարզում զբոսաշրջության և ռեկրեացիոն գոտիներն առավել զարգացնելու համար:

Համաձայն գործող օրենսդրությամբ սահմանված կարգի` հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն ըստ արժևորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության, որտեղ`

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ա) հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական ու հոգևոր մշակույթի իմացության համար պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային բացառիկ այլ արժեք ներկայացնող հուշարձաններ (օրինակ, Կեչառիսի վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքում, 11-13-րդ դդ.).

բ) տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային հուշարձանները (օրինակ, Օրբելիների տուն-թանգարանի շենքը Ծաղկաձոր քաղաքում, 1972-1982 թթ.):

Նշված հուշարձաններին հարող տարածքներում սահմանափակվել է կառուցապատումը` ապահովելով հուշարձանների առավել շահեկան տեսողական ընկալումը:

 

Հեռանկարային կառուցվածքահատակագծային կայուն զարգացման հիմնական ուղղությունները

 

Ծաղկաձորի քաղաքային համայնքի բնակչության հեռանկարային աճը (բնակչության առավելագույն թիվը) որոշված է` ելնելով հեռանկարային տարածքային զարգացման հնարավորություններից: Համայնքի հեռանկարային բնակչության առավելագույն թիվն ընդունվել է 3 հազ. մարդ, ինչը, նկատի ունենալով տարածքի դեմոգրաֆիական լրիվ տարողունակության պայմանը, սահմանվել է նաև Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծով:

Մշակվել են Ծաղկաձորի քաղաքաշինական զարգացման հիմնական ուղղությունները, և առանձնացվել են քաղաքաշինական օգտագործման ռեժիմները: Նախագծով առավելագույնս կանոնակարգվել է քաղաքի հատակագծային կառուցվածքը` թաղամասերի հասարակական օբյեկտների հավասարակշռված բաշխմամբ և փողոցային ցանցի ձևավորմամբ, կանաչապատման ապահովմամբ, ներքին տարածքների համապատասխան գործառական նշանակության սահմանմամբ: Հաշվի առնելով տարածքի գերակշռող գործառական օգտագործումը և կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը` քաղաքի տարածքում առաջարկված են հետևյալ կառուցվածքահատակագծային սկզբունքները`

ա) փողոցային ցանցի կատարելագործում,

բ) տարածքում հասարակական սպասարկման գործառույթների կանոնակարգում, սպասարկման օբյեկտների համալիր ձևավորում` սպասարկման մատչելիության գոտիներում ընդգրկելով բնակելի թաղամասերը,

գ) անտառապուրակային և ռեկրեացիոն գոտիների ձևավորում:

Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպման հիմքում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները`

ա) կառուցապատման խտությունների կանոնակարգում,

բ) ներքին ռեզերվային տարածքների` քաղաքի միասնական հատակագծային կառուցվածքում ընդգրկում, հին և նոր թաղամասերի օրգանական հատակագծային կապերի ստեղծում,

գ) սանիտարական գոտիների պահանջների պահպանում և կանաչ գոտիների ընդլայնում,

դ) սեյսմիկ վտանգի, սողանքների պայմաններում քաղաքի կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիության և կայունության ապահովում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Բնակավայրի տարածական զարգացումը հիմնականում նպատակաուղղվել է առողջարարական ու հանգստի և սպորտի կազմակերպմանը: Բնակության և ռեկրեացիոն գոտու զարգացման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար ապահովված են բարենպաստ պայմաններ` առավելագույնս ապահովելով լանդշաֆտի պահպանման, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի օգտագործման փոխկապակցության ու բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման խնդիրները:

Հնարավորինս բացառվել են պետության կամ համայնքի կարիքների համար քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասեր վերցնելու անհրաժեշտություն ենթադրող լուծումները:

Բնակելի կառուցապատման զարգացումը նախատեսվել է բնակավայրի պահուստային հողերի վրա և օրգանապես ձուլվել է գոյություն ունեցող անհատական կառուցապատման հետ:

Հանգստի և առողջարանային կառուցապատման զարգացումը նախատեսվում է բնակավայրի դիմացի լանջին և բաղկացած է առողջարաններից, հանգստյան տներից, հյուրանոցներից և զվարճանքի-ժամանցի վայրերից: Հյուրատները կառուցապատված են լանջին` խումբ-խումբ: Յուրաքանչյուր խումբ ունի իր առանձին ժամանցի վայրը: Հյուրատնային խմբավորումները միմյանց են միանում մարզահամալիրներով, որից թեք բուսածածկ հարթակներով դեպի գետն է իջնում հետիոտնի համար նախատեսված ծառուղին: Այն վերջանում է հատուկ ծառատեսակների պուրակով:

Նախատեսվում են հանգստի և առողջարանային կառուցապատման և բնակելի կառուցապատման միջև գետն ի վար ջրավազաններ, որոնք շրջապատված են լինելու լողափերով և հասարակական կանաչապատ գոտիներով:

Գոյություն ունեցող` հանգստի համար նախատեսված տարածքներն անտառային պուրակների միջոցով հնարավորինս սահմանազատվել են բնակելի կառուցապատման տարածքներից, միաժամանակ ակտիվ հանգստի (աղմուկ պարունակող) օբյեկտները սահմանազատվել են առողջարարական նշանակության տարածքներից:

Կառուցապատման առավելագույն բարձրությունը բնակելի նշանակության շենքերի համար նախատեսվում է 2 հարկ (առանց մանսարդային և նկուղային հարկերի հաշվառման)` հասարակական կառուցապատման համար՝ 4 հարկ:

 

Տրանսպորտը

 

Քանի որ Ծաղկաձորը, բացի ձմեռային մարզաձևերից, նաև զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ ունի, ուստի, պետք է խթանել ամառային զբոսաշրջությունը, որպեսզի սպորտային կառուցվածքներն ամռանը թափուր չմնան: Այս առումով, կարելի է մշակել տուրիստական ճանապարհների մի ցանց, որն սկիզբ կառնի ճոպանուղու վերջին կանգառից և կտարածվի Թեղենյաց լեռնաշղթայի ալպյան մարգագետինների գոտիով, ծովի մակերևույթից 2300-2500 մ բարձրության վրա: Զբոսաշրջային մի ուղի կարելի է հասցնել մինչև Ալիբեկ լիճ, որը գտնվում է Թեղենյաց լեռնաշղթայի մի թմբի վրա` 2500 մ բարձրության վրա:

Քաղաքի մուտքի մոտ նախատեսվել է ավտոկայան և ուղղաթիռների թռիչքահրապարակ՝ 2 ուղղաթիռի միաժամանակյա վայրէջքի համար:

Ծաղկաձորի զարգացման համար նախատեսվում է կառուցապատել գետահովտի ձախ ափը: Կառուցապատումը հիմնականում բաղկացած է հանգստյան գոտիներից: Գետի աջափնյա մասում նախատեսվում է փողոցների ու ճանապարհների լայն ցանց, ինչը ցուցադրված է գլխավոր հատակագծում: Եկեղեցուց մինչև կամուրջ ընկած ճանապարհահատվածը նախատեսվում է հետիոտն շարժման համար: Տրանսպորտի համար նախատեսվում է այլընտրանքային փողոց` հացի փռի մոտով նախատեսվող ճանապարհը:

 

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Ջրամատակարարումը

 

Ներկայումս Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է 4 աղբյուրից:

Ծաղկաձորում ներկայումս գործում են 7 օրվա կարգավորման ջրամբարներ` գումարային 3400.0 մ3 ծավալով:

Գործող ջրամատակարարման համակարգը կառուցված է հիմնականում 30-40 տարի առաջ և գտնվում է վատ վիճակում: Հոսակորուստները, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են 50 տոկոս, սակայն իրական մեծությունն զգալիորեն ավելի է և չի հաշվարկվում ջրաչափական համակարգի բացակայության պատճառով: Քաղաքում բաշխիչ ցանցը գոտևորված է մասնակիորեն:

Հաշվի առնելով գործող 3400 մ3 ծավալը` անհրաժեշտ է լրացուցիչ ջրամբար`
2200 մ3 ծավալով: Նորակառույց ջրամբարների շինարարության տեղը կորոշվի ջրամատակարարման համակարգի սխեմայի մշակման ժամանակ:

Ջրաղբյուրների հզորությունը բավարարում է քաղաքի ջրի պահանջը` հաշվարկային 2020 թ.:

Հոսակորուստների մակարդակը տնտեսապես ընդունելի 25 տոկոսի հասցնելու համար անհրաժեշտ է վերակառուցել շուրջ 7.0 կմ ջրամատակարարման բաշխիչ ցանց` միաժամանակ կատարելով գոտևորման համար անհրաժեշտ աշխատանքներ: Անհրաժեշտ է կատարել նաև անընդհատ աշխատանք` ուղղված հոսակորուստների հայտնաբերմանը և վերացմանը:

Համակարգի վերակառուցման ժամանակ պետք է հաշվի առնվի արտակարգ իրավիճակներում բնակավայրի ջրամատակարարման և կոյուղացման ապահովումը:

Այս առումով նախատեսվում են`

ա) ՕԿՋ-ներում հակահրդեհային պաշարների ապահովում,

բ) արտակարգ իրավիճակներում աղբյուրներն իրարով փոխարինելու հնարավորություն:

Բաշխիչ ցանցերը պետք է լինեն գոտևորված և ապահովված հակահրդեհային հիդրանտներով:

 

Կենցաղային կոյուղին

 

Ծաղկաձորի քաղաքային համայնքը կոյուղացված է մասնակիորեն: Հավաքված ջրերը գոյություն ունեցող ցանցով` առանց մաքրման թափվում են գետը: Ժամանակին կառուցված կոյուղու մաքրման կայանն ավերված է և վերականգնման ենթակա չէ: Ներկայումս կառուցվում է կոլեկտոր, որը Ծաղկաձորի կեղտաջրերը կմիացնի Հանքավան-Հրազդան կոլեկտորին: Նախատեսված է Հանքավան-Հրազդան կոլեկտորի կեղտաջրերը մաքրել Քաղսիի մաքրման կայանում:

Հաշվի առնելով տարածքի բնապահպանական առանձնահատկությունները` կեղտաջրերը պետք է անցնեն լրիվ կենսաբանական մաքրում և վարակազերծվեն:

 

Հեղեղատար կոյուղին

 

Ներկայումս Ծաղկաձոր քաղաքը լիարժեք հեղեղատար կոյուղի չունի և հալոցքի ջրերն ու անձրևաջրերն անկանոն ձևով` առանց մաքրման թափվում են գետը՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ:

Ծաղկաձոր քաղաքի ռելիեֆը հնարավորություն է տալիս անձրևաջրերն ու հալոցքի ջրերը հավաքել մեկ կետում և մեխանիկական մաքրումից հետո մղել գետը:

Հեղեղային կոյուղին պետք է ընդգրկի քաղաքի ամբողջ տարածքը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Ոռոգումը

 

Ծաղկաձոր քաղաքը ներկայումս չունի լիարժեք ոռոգման համակարգ: Ոռոգումն իրականացվում է խմելու ջրի մատակարարման համակարգից, մասամբ` անսիստեմ կառուցված բաց առուներից:

Ոռոգման ինքնահոս աղբյուր կարող է ծառայել քաղաքի տարածքով անցնող գետակի բարձր նիշերի վրա նախատեսվող ջրամբարի ջուրը: Ոռոգման համակարգը կառուցելու և համապատասխան սարքերով սարքավորելու համար անհրաժեշտ է կառուցել ջրընդունիչ և բաշխիչ ցանց:

 

Գազամատակարարումը և ջեռուցումը

 

Գազամատակարարման ոլորտի սխեման

 

Ծաղկաձորը Հայաստանի գազաֆիկացված քաղաքներից է: Գազամատակարարման աղբյուր է հանդիսանում միջին ճնշման գազամուղը, որը սնվում է Հրազդանի ԳԲԿ-2-ից` Փ 200 միջին ճնշման գազատարով:

Ներկայումս գազի տարեկան ծախսը կազմում է 1.5 մլն մ3: Քաղաքի գազամատակարարման համակարգը երկաստիճան է: Սույն գլխավոր հատակագծով նախատեսվում է, որ հեռանկարում բնական գազով պետք է ապահովվեն`

ա) բոլոր բնակելի և հասարակական նշանակության այլ շենքերի (առողջարանային, կրթական, մշակութային, վարչական և այլն) ջեռուցումը,

բ) բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը,

գ) առողջապահական և հասարակական նշանակության այլ օբյեկտների տնտեսական կարիքների համար ջերմության պահանջարկը,

դ) արտադրական նշանակության օբյեկտների տնտեսական և տեխնոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը:

Նախատեսվում է անհատական բնակելի տների ջեռուցումն իրականացնել անհատական բնակարանային կաթսաներով կամ գազի վառարաններով, իսկ տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման կարիքներն ապահովելու համար բնակարաններում տեղադրվում են 4-տեղանի գազօջախներ և գազի ջրատաքացուցիչներ:

Բազմաբնակարան շենքերի ջեռուցումը և տաք ջրամատակարարումը կարող են իրականացվել կամ անհատական բնակարանային համակարգերով, կամ կենտրոնացված եղանակով` կաթսայատներից:

Դպրոցների, մսուր-մանկապարտեզների, հիվանդանոցային, հյուրանոցային և վարչական շենքերի ջեռուցումն ու տաք ջրամատակարարումը նախատեսվում է իրականացնել կենտրոնացված եղանակով` նոր կառուցվող կամ գոյություն ունեցող ոչ մեծ հզորությամբ կաթսայատներից: Ելնելով անվտանգության պայմաններից` այդ և հասարակական սննդի օբյեկտներում սննդի պատրաստումը նախատեսվում է էլեկտրական էներգիայով:

Հաշվի առնելով կենտրոնական ջերմամատակարարման առավելությունները` չի բացառվում հեռանկարում կենտրոնական ջեռուցման համակարգի ստեղծումը:

 

Էլեկտրամատակարարումը

 

Քաղաքի էլեկտրամատակարարման աղբյուր են հանդիսանում Ծաղկաձորի մարզահամալիրի տարածքի 35/10 կՎ 24 մՎԱ ենթակայանը, որը 235 կՎ օդային գծերով միացված է 110/35/10 կՎ Հրազդան քաղաքի ենթակայանին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Քաղաքում գործող 10 կՎ լարման գծերով սնվում է 34 ցանցային ենթակայան:

Քաղաքի գործող ցանցը նորմալ վիճակում պահպանելու համար առաջարկվում են հետևյալ միջոցառումները (մինչև 2020 թ. ներառյալ)`

ա) ցանցի մասնակի վերանորոգում (մինչև 60 տոկոս)` 60.0 մլն դրամ.

բ) համակարգային կորուստների նվազեցման միջոցառումներ, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվարկի համակարգի սարքավորումների լրիվ փոխարինում ինդուկցիոնից էլեկտրոնայինի` 30.0 մլն դրամ:

 

Հեռախոսաֆիկացումը

 

Ծաղկաձորի հեռախոսային ցանցի ունակությունը ներկայումս կազմում է 900 զույգ: Փաստացի բաժանորդների թիվը 740 է, այսինքն` յուրաքանչյուր 1000 բնակչին հասնում է 205 հեռախոսահամար:

Նախատեսված նոր թաղամասերի կառուցումը կհանգեցնի բաժանորդների թվի ավելացմանը:

Հեռախոսային ցանցի հետագա զարգացման համար նախատեսվում է տեղադրել թվային համակարգի հեռախոսային կայան` 3000 հեռախոսահամարի համար:

 

Հեռուստատեսությունը

 

Ներկայումս Ծաղկաձորում գործում են 2 ռուսական և 3 հայկական հեռուստատեսային ծրագրեր:

 

Ռադիոֆիկացումը

 

Քաղաքային լարային ռադիոկապն արդի ժամանակաշրջանում չի աշխատում:

 

Ծաղկաձորի քաղաքային համայնքի գոտևորման նախագիծը

 

Գոտևորման նախագիծը հիմնվում է «Ընդունված գոտի - թույլատրելի օգտագործման ձև» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեության իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնեցումներ չեն նախատեսվում։ Սահմանվել են թույլտվության հետևյալ ձևերը`

ա) թույլատրվող օգտագործում,

բ) անթույլատրելի օգտագործում:

Նախագծում հաշվի են առնված նաև հողօգտագործման սխեմայում ներառված դրույթները։ Պահանջները տարբերակվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:

Գոտևորման նախագիծը քաղաքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է քաղաքի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների իրականացման, բոլոր տեսակի հողերի նպատակային օգտագործման, կառուցապատման ինտենսիվության ապահովման և բնակչության տեղաբաշխման գործընթացի հետ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան