Գլխավոր տեղեկություն
Номер
N 27
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.02.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.02.28/3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.02.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.02.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.02.1997
Дата вступления в силу
20.02.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
20 փետրվարի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 1997 թվականի N 27
քաղ. Երևան

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով կոնյակի արտահանման ծավալը մեծացնելու անհրաժեշտությունից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկության կողմից 1997 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում ակցիզային հարկի վճարման ժամկետ սահմանել 1997 թվականի հունիս ամիսը:

2. «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկության 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով առկա ապառքների ու դրանց վճարումը ուշացնելու համար հաշվարկված տույժերի` ընդամենը 890 մլն դրամ, վճարման ժամկետ սահմանել 1997 թվականի հունիսի 1-ը:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված հարկային արտոնությունների գործողության ժամկետը երկարաձգել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը, եթե 1997 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկության կողմից վճարված ակցիզային հարկի գումարը գերազանցի 727.5 մլն. դրամը, և ձեռնարկությունը չունենա այլ հարկերի մասով ընթացիկ պարտքեր:

4. «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությունն ազատել սույն որոշման 2-րդ կետում նշված ապառքի և տույժերի վճարումից, եթե 1997 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար վճարված ակցիզային հարկի գումարը գերազանցի 727.5 մլն դրամը, և ձեռնարկությունը չունենա այլ հարկերի մասով ընթացիկ պարտքեր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի փետրվարի 20-ից:

Հայաստանի Հանրապետության
 վարչապետ

 Ա. Սարգսյան