Գլխավոր տեղեկություն
Номер
N 869-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.831
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2006
Дата вступления в силу
01.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2006 թվականի N 869-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Կոնցեսիոն վճարի չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել կոնցեսիոն վճարի չափը՝

ա) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` համաձայն հավելվածի.

բ) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:».

բ) որոշումը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 24
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 22-ի N 869-Ն որոշման


«Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 562-Ն որոշման

Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵԿՏԱՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ

NN
ը/կ
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը` ըստ լիցենզիայի գործողության տարիների  (դրամ)
1-ին
տարվա
համար
2-րդ
տարվա
համար
3-րդ
տարվա
համար
4-րդ
տարվա
համար
5-րդ և
հաջորդ
տարիների
համար
I. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման համար
1. Մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ազնիվ, գունավոր և թանկարժեք մետաղներ 300 500 1000 1500 2000
2. Ոչ մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, աղ 200 400 600 900 1200
 II. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման համար
1. Մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ազնիվ, գունավոր և թանկարժեք մետաղներ 1000 2000 3000 4000 5000
2. Ոչ մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, աղ 500 1000 1500 2000 2500
»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


* - Ծանոթություն - համաձայն Արդարադատության նախարարության թիվ 23 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 22.07.2006 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան