«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1296-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի (այսուհետ` կոնցեսիոն պայմանագիր) դրույթներն ու պահանջները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը կոնցեսիոն պայմանագրի թիվ 2 լրացում կատարելու մասին, և այն, որ այդ լրացումն ուղղված է «Զվարթնոց» օդանավակայանի ներկայիս սպասարկումների որակի բարձրացմանն ու նոր տեխնոլոգիաների ներգրավմանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ կոնցեսիոն պայմանագրի թիվ 2 լրացմանը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին ստորագրելու կոնցեսիոն պայմանագրի թիվ 2 լրացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 2 ԼՐԱՑՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ կհիշատակվի որպես «Կառավարություն»), որի անունից, որպես լիազոր ներկայացուցիչ, հանդես է գալիս պրն Արտյոմ Մովսեսյանը, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1296-Ն որոշման հիման վրա (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ 1), մի կողմից,
և
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը (այսուհետ կհիշատակվի որպես «Կառավարիչ»), հարկ վճարողի հաշվառման համարը` 02562664, ՀՀ, քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ԱՄՕ-ի շենք իրավաբանական հասցեով, ի դեմս Տնօրեն պրն Խուան Պաբլո Գեչիջյանի, գործում է կանոնադրության հիման վրա և օժտված է բավականաչափ լիազորություններով` ստորագրելու սույն փաստաթուղթը, մյուս կողմից,
Կառավարությունը և Կառավարիչը միասին կհիշատակվեն որպես «Կողմեր»,
հաշվի առնելով, որ`
A. | 2001 թ. դեկտեմբերի 17-ին Կառավարությունը և Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.-ն կնքել են պայմանագիր «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի («Օդանավակայան») կոնցեսիայի` կառավարման, շահագործման և օգտագործման մասին: |
B. | 2002 թ. մայիսի 17-ին Կառավարությունը և Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.-ն կնքել են Ա կետում նշված կոնցեսիոն պայմանագրի լրացում (լրացմամբ հանդերձ կհիշատակվի որպես «Պայմանագիր»): Համաձայն նշված լրացման` Կառավարիչն ստանձնել է Պայմանագրով Կառավարչի բոլոր իրավունքները և պարտականությունները: |
C. | Կողմերը ցանկանում են փոփոխել Պայմանագրի 8.1-ին կետի 12-րդ ենթակետը, համաձայն որի Կառավարությունը պարտավորվել է ապահովել փրկարար և հրշեջ ջոկատ և պայմաններ` համաձայն հետևյալ չափանիշների. ԻԿԱՕ-Հավելված 14, գլուխ 9, «Հրատապ և այլ ծառայություններ», ինչպես նաև` ԻԿԱՕ-ի հարակից ձեռնարկներ, ինչպես նաև Պայմանագրի 8.1-ին կետի 5-րդ ենթակետը, համաձայն որի Կառավարությունը պարտավորվել է մատուցել օդանավերի և ենթակառույցների հակահրդեհային պաշտպանության ծառայություններ՝ միջազգային օդանավակայանների չափանիշներին և Չիկագոյի կոնվենցիայի 12 հավելվածին համապատասխան: |
D. | 2006 թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը թիվ 1.1-383 նամակով դիմել է Կառավարչին` խնդրելով համագործակցել հրշեջ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման, Օդանավակայանում հակահրդեհային անվտանգության ապահովման հարցում: |
E. | Կառավարիչը պատրաստակամություն է հայտնում ստանձնելու հակահրդեհային անվտանգության ապահովման պարտականությունը, ինչպես նաև Օդանավակայանի տարածքում օդանավերի վթարի ենթարկվելու դեպքում` փրկարար ջոկատի և պայմանների ապահովման պարտականությունը: |
F. | Վերը նշվածի արդյունքում Կառավարչից կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Հետևաբար, Կողմերը հնարավոր են համարում անհրաժեշտության դեպքում վերանայել և փոփոխել ավիացիոն վճարները` Պայմանագրի 12-րդ կետով նախատեսված կարգով։ |
G. | Ներկայումս ահաբեկչության դեմ տարվող պայքարի հետ կապված` ԻԿԱՕ-ն և մյուս միջազգային ավիացիոն կազմակերպություններն առաջարկել են օդանավակայաններին կիրառել ուղևորների և օդանավերի անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ: Անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումն ապահովելու կապակցությամբ Կողմերը համաձայնում են, որ Կառավարիչը կսահմանի Անվտանգության Վճար, որի չափը Կողմերը կորոշեն սույն Լրացմամբ փոխադարձ համաձայնությամբ` լրացում կատարելով Հավելված Բ-ում: |
Կողմերը համաձայնեցին.
1. 2007 թ. հունվարի 1-ից ժամը 00:00-ից սկսած և Պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում Կառավարիչը պարտավորվում է ապահովել փրկարար և հրշեջ ջոկատ և պայմաններ` հետևյալ չափանիշների` ԻԿԱՕ-Հավելված 14, գլուխ 9, «Հրատապ և այլ ծառայություններ», ինչպես նաև` ԻԿԱՕ-ի հարակից ձեռնարկներ, և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համաձայն: Կառավարիչը պարտավորվում է ապահովել փրկարար ջոկատ և պայմաններ միայն և բացառապես Օդանավակայանի տարածքում օդանավերի վթարի ենթարկվելու դեպքում:
Նշված պահից Կառավարությունը կազատվի այդ պարտականությունից և Պայմանագրի 8.1-ին կետի 12-րդ ենթակետը կհամարվի համապատասխանորեն փոփոխված:
2. ԻԿԱՕ 9.1.3. բաժնում, Հավելված 14, գլուխ 9, «Հրատապ և այլ ծառայություններ» նշված ընկերությունների գործունեության պլանավորման և ըստ էության համակարգման և յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի արձագանքման ղեկավարման պարտականությունն ամբողջությամբ կշարունակի կրել Կառավարությունը:
Կառավարությունն իր իրավասու մարմինների միջոցով պարբերաբար և Պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում սահմանում է հրշեջ ջոկատի պայմաններ, հրշեջ ջոկատի պատրաստվածությունը, բավարար լինելը գնահատելու և հաստատելու պայմաններ:
3. Հրշեջ ջոկատի անդամների ընթացիկ քանակը, որակավորումը և հրշեջ պայմանները կբարձրացվեն կամ կբարելավվեն միայն և այն չափով, որքանով դա պահանջվում է ԻԿԱՕ-ի կարգավորումներով: Կառավարչի կողմից նման բարձրացումներ կամ բարելավումներ կատարելու հնարավոր պահանջի անհրաժեշտությունը գնահատելիս` Կառավարությունը կիրառում է նույն չափանիշները, որոնք կիրառվում էին իր կողմից հրշեջ ջոկատ և պայմաններ ապահովելու ժամանակ:
4. Կառավարիչը պարտավորվում է մատուցել Պայմանագրի 8.1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված օդանավերի և ենթակառույցների հակահրդեհային պաշտպանության ծառայություններ՝ միջազգային օդանավակայանների չափանիշներին համապատասխան:
Սույն Լրացումն ուժի մեջ մտնելու պահից Կառավարությունը կազատվի այդ պարտականությունից, և Պայմանագրի 8.1-ին կետի 5-րդ ենթակետը կհամարվի համապատասխանորեն փոփոխված:
5. Ավիացիոն վճարները կվերանայվեն Պայմանագրի 12-րդ կետով նախատեսված կարգով` սույն Լրացման 1-ին կետով նախատեսված պարտականության իրականացմամբ պայմանավորված` Կառավարչի կողմից կատարվելիք ներդրումներին համամասնորեն:
6. Բացառությամբ Օդանավակայանի տարածքում օդանավերի վթարի ենթարկվելու դեպքերի` Պայմանագրի 8.1-ին կետի 12-րդ ենթակետով նախատեսված փրկարար ջոկատ և պայմաններ ապահովելու պարտականությունը շարունակում է կրել Կառավարությունը:
7. Հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի կարգավորումները` Կողմերը համաձայնում են սահմանել վճարի նոր տեսակ` Անվտանգության Վճար (մեկնող, տարանցիկ և ժամանող) ուղևորների հաշվարկով:
8. 2006 թ. նոյեմբերի 1-ից սկսած` Անվտանգության Վճարը կգանձվի յուրաքանչյուր մեկնող ուղևորից 2 (երկու) եվրոյի չափով:
9. Սույն Լրացումն ուժի մեջ մտնելու պահից Պայմանագրի Հավելված Բ-ն կհամարվի համապատասխանորեն լրացված:
10. Պայմանագրի դադարման դեպքում` անկախ դադարման պատճառներից և հիմքերից, դադարում է սույն Լրացմամբ Կառավարչի ստանձնած պարտականությունը:
11. Կողմերը համաձայնում են, որ սույն Լրացումը ենթակա է նոտարական վավերացման:
12. Սույն թիվ 2 Լրացումը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը և փոխարինում է Կողմերի միջև 08.06.2002 թ. կնքված «Կառավարչի կողմից որոշ փոխհատուցումներ կատարելու վերաբերյալ մտադրությունների հուշագրին»:
13. Սույն Լրացումը կազմված է հայերեն և անգլերեն լեզուներով` 4 (չորսական) հավասարազոր ուժ ունեցող օրինակներից։
Ի վկայություն դրա` Կողմերը 2006 թ. _________ __ -ին Երևան քաղաքում կնքեցին սույն Լրացումը:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ________________________ Արտյոմ Մովսեսյան Կառավարության լիազոր ներկայացուցիչ |
ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Երկու հազար վեց թվականի_______________սույն պայմանագիրը վավերացված է իմ`___________Նոտարական Տարածքի նոտար________________կողմից:
Պայմանագիրն ստորագրած անձանց ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև (իրավաբանական անձի) իրավունակությունը, նրա ներկայացուցչի լիազորություններն ստուգված են:
Գրանցված է սեղանամատյանում` _________________ -ով։
Գանձված են պետական և ծառայության տուրքեր` համաձայն «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների: |
Նոտար ______________________ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|