«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2006 թվականի N 831-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՄՐԱՄԻՋՈՑ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Միացյալ հայկական հիմնադրամի` 137-րդ չվերթով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասցեով ստացված նուբաին (նալբուֆին հիդրոքլորիդ) 10 մգ/մլ ներարկման լուծույթ` 10000 սրվակ, և նուբաին (նալբուֆին հիդրոքլորիդ) 20 մգ/մլ ներարկման լուծույթ` 15000 սրվակ թմրամիջոցի ներմուծումը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված թմրամիջոցի պահպանումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում և հետագա բաշխումը համապատասխան բժշկական հաստատություններին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել նուբաին (նալբուֆին հիդրոքլորիդ) 10 մգ/մլ ներարկման լուծույթ` 10000 սրվակ, և նուբաին (նալբուֆին հիդրոքլորիդ) 20 մգ/մլ ներարկման լուծույթ` 15000 սրվակ, թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներմուծման անվտանգությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 15 |