Գլխավոր տեղեկություն
Номер
N 596-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.08/35(407) Հոդ.649
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.05.2005
Дата вступления в силу
18.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 մայիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 596-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԲԱՐՁՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.06.06 N 776-Ն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել`

ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնակցությամբ բնակավայրի տարածքի ճշտումը.

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի մշակումը:

(1-ին կետը փոփ. 08.06.06 N 776-Ն)

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարին Բարձրաշեն գյուղի զբաղեցրած տարածքում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել «Բարձրաշեն» բարեգործական հիմնադրամի հետ` դրանում ամրագրելով հիմնադրամի ներդրումների հաշվին ձևավորվող անշարժ գույքի հետագա տնօրինման հարցերը և պայմանագրի նախագիծը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ` պայմանագրին կցելով սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համապատասխան տարածքի հատակագիծը՝ պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովելով նաև գույքային իրավունքների պետական գրանցումը:

(2-րդ կետը փոփ. 08.06.06 N 776-Ն)

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 25
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2006, N 776-Ն 08.07.2006, N 596-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան