Գլխավոր տեղեկություն
Номер
N 498
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.28/26
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.11.1997
Дата вступления в силу
07.11.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
7 նոյեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 նոյեմբերի 1997 թ. N 498
քաղ. Երևան

ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել վարձակալներին գնել իրենց կողմից վարձակալված գույքը (ցանկը կցվում է) «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Գյումրիի, Արմավիրի, Ջերմուկի, Կապանի, Վանաձորի, Մարտունու, Եղվարդի, Վաղարշապատի, Իջևանի, Արարատի քաղաքային և Ազատամուտի, Մրգաշենի գյուղական համայնքների ղեկավարներին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ցանկում ընդգրկված օբյեկտների գնահատման աշխատանքներն ու այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 7-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

վարձակալների, որոնց թույլատրվել է վարձակալած գույքի գնումը

 

NN
ը/կ
Ծածկագիրը
հայտի համարը
Օբյեկտի
անվանումը
Հասցեն Վարձակալի անվանումը 

1

2

3

4

5

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

1. 97903
5903
գույք քաղ. Երևան, Կոմիտասի 49 «Արմետ» ՎՁ ՍՊԸ

ՀՀ էներգետիկայի նախարարություն

2. 96512
4512
տարածք քաղ. Երևան, Նորքի
2-րդ զանգվ. Մոլդովական 27 ա
«Կրեդիտ-Երևան» ՓԲ առևտրային բանկ

Տնտեսության այլ ճյուղեր

3. 97770
5770
տարածք քաղ. Ջերմուկ, Շահումյան 10 «Դրուժբա» արտադրական կոոպերատիվ
4. 97771
5771
տարածք քաղ. Մարտունի, Պռոշյան 4 «Արաբո» ՍՊԸ
5. 97805
5805
տարածք քաղ. Եղվարդ, Երևանյան 3 Ասատրյանի «Օմեգա» անհատական ձեռնարկություն
6. 97808
5808
տարածք քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 «Ագաթ-Մ» արտադրական կոոպերատիվ
7. 97845
5845
տարածք քաղ. Վաղարշապատ, Աթաբեկյան 2 անհատ ձեռներեց Վ. Աբրահամյան
8. 97855
5855
տարածք քաղ. Վանաձոր, Գրիգոր Նարեկացու 37 «Վան-Լադա» ՍՊԸ
9. 97866
5866
տարածք քաղ. Իջևան, Ենոքի 23 Մ. Սարիբեկյանի «Վան» անհատական ձեռնարկություն
10. 97872
5872
տարածք քաղ. Արմավիր, Բաղրամյան 25 «Սանտեխնիկա» արտադրական կոոպերատիվ
11. 97917
5917
տարածք քաղ. Գյումրի, Աբովյան 242 «Լիանա» ՍՊԸ
12. 97940
5940
տարածք քաղ. Արարատ, Շահումյան 55 անհատ ձեռներեց Ռ. Կեսոյան
13. 97942
5942
տարածք քաղ. Արարատ, Կոմիտասի 6 անհատ ձեռներեց Վ. Պողոսյան
14. 97958
5958
տարածք քաղ. Վաղարշապատ, Աթարբեկյան փող. (նախկին ավտոկայանի շենքում) «Գրևմաս» ՍՊԸ
15. 97964
5964
գույք գ. Մրգաշեն, N 1 մթերային խանութ Վարդանյանի «ՍԱՔՍ» անհատական ձեռնարկություն
16. 97968
5968
տարածք քաղ. Կապան,
Հ. Ավետիսյան 24
«Դենտա» արտադրական կոոպերատիվ
17. 97989
5989
տարածք քաղ. Եղվարդ, Երևանյան 5 «Մարս-89» արտադրական կոոպերատիվ
18. 98004
6004
տարածք գ. Ազատամուտ, 2-րդ շենք Գ. Եսայանի «Մարիամ» անհատական ձեռնարկություն

ՀՀ տրանսպորտի նախարարություն

19. 97962
5962
տարածք քաղ. Վանաձոր, Տերյան 12 Ռ. Ղուկասյանի «Դավիթ-88» անհատական ձեռնարկության
20. 98005
6005
տարածք քաղ. Վանաձոր, Տերյան 12 «Լիլիա» ՍՊԸ

Երևանի քաղաքապետարան

21. 97950
5950
տարածք քաղ. Երևան, Լենինգրադյան 32 «Օզոն» արտադրական կոոպերատիվ
22. 97972
5972
տարածք քաղ. Երևան, Հ/Ա Բ-1 թաղ., 79 անհատ ձեռներեց
Հ. Կիրակոսյան