Գլխավոր տեղեկություն
Номер
N 1230-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.09.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.09.20/49(504) Հոդ.1016
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.09.2006
Дата вступления в силу
21.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2006 թվականի N 1230-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության վթարված կոյուղու ցանցի կառուցման  նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 8994.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 1
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 31-ի N 1230-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող
ծրագրերի և դրանք իրականացնող
մարմինների անվանումները
Վերաբաշխում «Հայաստանի
Հանրապետության 2006 թվականի
պետական բյուջեի մասին» ՀՀ
օրենքի N 1 հավելվածում և
փոփոխություններ
ՀՀ կառավարության 2005
թվականի դեկտեմբերի 15-ի
N 2162-Ն որոշման
N 5 հավելվածում
(փակագծում նշված են
հատկացումներից նվազեցվող, իսկ
դրական նշանով՝ ավելացվող
գումարները)
խումբը

ենթա-
խումբը

ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ`  ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝
0 0
06   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
(8994.0) (8994.0)
    այդ թվում`    
  04 31. Ընտանիքներին, կանանց և
երեխաներին մատուցվող
ծառայությունների ծրագրի
շրջանակներում երեխաների
սոցիալական հոգածության
իրականացման նպատակով պետական
աջակցություն երեխաների սոցիալական
հոգածության կենտրոն ՊՈԱԿ-ներին
(12594.0) (12594.0)
    ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
(12594.0) (12594.0)
    Ձեռնարկություններին և
կազմակերպություններին տրվող
սուբսիդիաներ
(12594.0) (12594.0)
  05 05. Բռնադատված քաղաքացիներին
պատճառված վնասի միանվագ
դրամական փոխհատուցում
3600.0 3600.0
    ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
3600.0 3600.0
    Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային
վճարներ
3600.0 3600.0
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 8994.0 8994.0
  06 01. ՀՀ կառավարության պահուստային
ֆոնդ
8994.0 8994.0
    ՀՀ կառավարություն 8994.0 8994.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան