Գլխավոր տեղեկություն
Номер
N 889-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.07.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2006
Дата вступления в силу
01.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 889-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2006 թվականի հուլիսի 6-ին, ժամը 10.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով՝

ա) «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում, քվեարկություն),

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում, քվեարկություն).

բ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում, քվեարկություն).

գ) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում, քվեարկություն).

դ) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում),

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում),

«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում),

«Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում),

«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում),

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում),

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում),

«Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

ե) «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

զ) «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

է) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

ը) «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծ.

թ) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում),

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում),

«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում),

«Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում),

«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում),

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում),

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում),

«Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում).

ժ) «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

ժա) միջազգային պայմանագրերի վավերացում՝

«Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագիրը (Թռչնագրիպին հակազդելու ծրագիր) վավերացնելու մասին» (7 հունիսի 2006 թ.),

«Արդարադատության միջազգային մատչելիության մասին» կոնվենցիա (կից` վերապահումներով և հայտարարություններով) (25 հոկտեմբերի 1980 թ., քաղ. Հաագա),

«Անկախ պետությունների համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կազմակերպական պայմանների ստեղծման մասին» համաձայնագիր (12 հոկտեմբերի 2005 թ., քաղ. Մոսկվա):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 30
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան