Գլխավոր տեղեկություն
Номер
N 19
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.1994-10.12.1994)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկ
Дата принятия
08.01.1994
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
08.01.1994
Дата вступления в силу
08.01.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 1994 թ. N 19

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 519 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծման ու վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտաքին առևտրի կարգավորման, այդ բնագավառում հաշվառման և վերահսկողության կատարելագործման մասին» N 519 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) որոշման 2-րդ կետում «կանխավճարային» բառից հետո ավելացնել «(պայմանագրով նախատեսված արտահանվող խմբաքանակի արժեքի առնվազն 25 տոկոսը)» բառերը.

բ) որոշման N 1 հավելվածի ցանկից հանել «Ցեմենտ 25.23. Բենտոնիտ 2508.10000, Բյուրեղապակյա արտադրանք, պոլիէթիլենային պարկեր 3923.21000, էլեկտրական ջեռուցիչներ 85.16, Պոմպեր 84.13-84. 14, Ռելե 85.36, Զարթուցիչներ 91.0510000, Ավտոպահեստամասեր, ավտոդողեր 40.11-40.13, Ծամոն 17.04, Գուլպա, կիսագուլպա, զուգագուլպա 61.15, Բնական կաշվից կոշիկ 64.05» բառերը և նշված ցանկը լրացնել «Սև մետաղի արտադրանք 72.00» ու «Սև մետաղի ջարդոն և թափոն» 72.04» բառերով.

գ) որոշման N 2 հավելվածի ցանկից հանել «Բենտոնիտ 2508. 10000, Տոմատի մածուկ 20.02, Գորգ 57» բառերը:

 


Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ