Գլխավոր տեղեկություն
Номер
N 182
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.04.1997-24.02.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.04.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
20.04.1994
Дата вступления в силу
20.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 1994 թվականի N 182

քաղ. Երևան

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հաստատված է
ՀՀ կառավարության 1994 թվականի
ապրիլի 20-ի N 182 որոշմամբ

 

 

 

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

«Փոքր» օբյեկտների 1 քառ. մ տարածքի արժեքը

Տարածքի 1 քառ. մետրի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների չափերը

նվազագույն

առավելագույն

1

2

3

50 ԱՄՆ-ի դոլար փոխարժեք

1.0

15.0

 

1. Առանձին դեպքերում աղետի գոտու և սահմանամերձ շրջաններում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մինչև 0.5 ուղղիչ գործակից:

2. Կիսանկուղային տարածքների արժեքի որոշման համար կիրառվում է տարածքի արժեքի նկատմամբ 0.9, իսկ նկուղայինի համար 0.7 ուղղիչ գործակից, ընդ որում, 2.1 մետրից պակաս բարձրություն ունեցող նկուղային և տեխնիկական հարկի տարածքները գնահատման ենթակա չեն:

3. Հինգ մետրից ավելի բարձրություն ունեցող տարածքների արժեքն ավելացվում է 50 տոկոսով:


_________________

Ծանոթագրություն. ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը հաշվարկվում է օբյեկտի գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով:

 

(հավելվածը փոփ. 26.03.96 N 90, խմբ. 11.03.97 N 39)