Գլխավոր տեղեկություն
Номер
N 114
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.12.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.03.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.1996
Дата вступления в силу
06.03.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 1996 թ. N 114

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով`

1. Հաստատել «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Հաստատել «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական ակտերի նախագծերի ցանկը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված օրենսդրական ակտերի մշակումն իրականացնել նշված նախարարություններին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
մարտի 6-ի N 114 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի

 

Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (նախագահ)
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության քարտուղարության քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ (նախագահի տեղակալ)
Վ. Խաչատրյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Մ. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Ս. Կոտոլիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Է. Գևորգյան - ՀՀ կառավարության քարտուղարության իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
Ա. Բագրատունի - ՀՀ կառավարության քարտուղարության քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության առաջատար մասնագետ (քարտուղար)
Գ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Վ. Տերտերյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետի տեղակալ
(Կազմը լրաց., փոփ. 23.12.96 N 660)

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
մարտի 6-ի N 114 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական ակտերի նախագծերի

 

 

Հ.Հ.
ը/կ

Օրենսդրական ակտի
նախագծի անվանումը

Պատասխանատու
կատարողը

Ներկայացման
ժամկետը

1

2

3

4

1. Անշարժ գույքի պետական
գրանցման կարգի մասին
ՀՀ կառավարության որոշում
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
Երևանի քաղաքապետարան

08.96


2.

Հասարակության և
պետության կարիքների
համար անշարժ գույքի
օտարման ընթացակարգի
մասին ՀՀ կառավարության
որոշում

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
Երևանի քաղաքապետարան

04.96


3.

Պետական սեփականություն
հանդիսացող հողի կամ
ամրակայված գույքի
օգտագործման հանձնման
մասին ՀՀ կառավարության
որոշում

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության
և պարենի նախարարություն
Երևանի քաղաքապետարան

08.96


4.

«Պետական կադաստրի մասին»
ՀՀ օրենք: Անշարժ գույքի
պետական միասնական
կադաստրի վարման մասին
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության և
պարենի նախարարություն
Երևանի քաղաքապետարան


06.96

09.96


5.

ՀՀ հողային նոր օրենսգիրք

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության և
պարենի նախարարություն
Երևանի քաղաքապետարան

07.96


6.

«Գրավի մասին»
ՀՀ օրենքում լրացումներ
կատարելու մասին»
ՀՀ օրենք

ՀՀ արդարադատության
նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ ֆինանսների
նախարարություն
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

03.96


7.

«Անշարժ գույքի հիփոթեքի
մասին» ՀՀ օրենք

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
ՀՀ արդարադատության
նախարարություն
ՀՀ ֆինանսների
նախարարություն

05.96


8.

Պետական սեփականություն
հանդիսացող հողերի
հատկացման կարգի մասին
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության և
պարենի նախարարություն
Երևանի քաղաքապետարան

09.96


9.

Բնակավայրերի հողերի
սահմանային գների մասին
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

06.96

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.1996, N 660 23.12.1996, N 114
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան