Գլխավոր տեղեկություն
Номер
N 157
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.28/7(40)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
09.03.1998
Дата вступления в силу
09.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 1998 թվականի N 157
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 553 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 26 որոշման 8.1-9.10-րդ, 11.1-11.8-րդ և 13.1-23.10-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 158 որոշման 2.1-2.11-րդ կետերը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 328 որոշման 5.1-16.10-րդ կետերը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 486 որոշման 88.1-88.10-րդ, 92.1-95.10-րդ կետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 553 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1.1-ին կետում «1709913» թիվը փոխարինել «1813031» թվով.

բ) որոշման 1.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.4. «Երարդշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (Մոլդովական փող.) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Նոր Նորք թաղային համայնքին` սեփականության իրավունքով, ապահովելով քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության բնակարանների սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի N 191 որոշմանը համապատասխան».

գ) հանել որոշման 1.6-րդ կետը.

դ) որոշման 1.8-րդ կետում «336360» և «269090» թվերը համապատասխանաբար փոխարինել «439480» և «351580» թվերով.

ե) որոշման 1.9-րդ կետում «26909» թիվը փոխարինել «35158» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան