«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 1998 թվականի N 157
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 553 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 26 որոշման 8.1-9.10-րդ, 11.1-11.8-րդ և 13.1-23.10-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 158 որոշման 2.1-2.11-րդ կետերը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 328 որոշման 5.1-16.10-րդ կետերը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 486 որոշման 88.1-88.10-րդ, 92.1-95.10-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 553 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1.1-ին կետում «1709913» թիվը փոխարինել «1813031» թվով.
բ) որոշման 1.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.4. «Երարդշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (Մոլդովական փող.) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Նոր Նորք թաղային համայնքին` սեփականության իրավունքով, ապահովելով քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության բնակարանների սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի N 191 որոշմանը համապատասխան».
գ) հանել որոշման 1.6-րդ կետը.
դ) որոշման 1.8-րդ կետում «336360» և «269090» թվերը համապատասխանաբար փոխարինել «439480» և «351580» թվերով.
ե) որոշման 1.9-րդ կետում «26909» թիվը փոխարինել «35158» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |