«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 1998 թվականի N 16
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 1-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 240 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկում «քաղ. Կապան» բառերը (հերթական համարներն ըստ ցանկի` 101 և 104, ծածկագրերը՝ 80017 և 80025) փոխարինել «քաղ. Քաջարան» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 40 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման N 1 հավելվածում՝
ա) «Հատիսի 4 (Հաղթանակի 40-ամյակի փող.)» բառերը (հերթական համարն ըստ ցանկի՝ 436, ծածկագիրը՝ 73749) փոխարինել «Հանրակացարանների թաղ., 4 շենք» բառերով.
բ) «գ. Պտղնի» բառերը (հերթական համարն ըստ ցանկի՝ 468, ծածկագիրը՝ 77421) փոխարինել «գ. Բալահովիտ» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 71 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկում «քաղ. Թումանյան էնգելսի փող. (Թբիլիսյան խճ.)» բառերը (հերթական համարն ըստ ցանկի 53, ծածկագիրը՝ 4164) փոխարինել «քաղ. Ալավերդի Թբիլիսյան խճ.» բառերով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 13-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 134 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկում «գ. Բաղրամյան» բառերը (հերթական համարն ըստ ցանկի՝ 254, ծածկագիրը՝ 21122) փոխարինել «գ. Մյասնիկյան Մյասնիկյան 1» բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 11-ի «Աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի N 16 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 264 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված ցանկում «Պիոներական 1» բառերը (հերթական համարն ըստ ցանկի` 17, ծածկագիրը՝ 96955) փոխարինել «Գառնիի 5» բառերով»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 281 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմանը կից ցանկում «Աճառյան 13» բառերը (հերթական համարն ըստ ցանկի՝ 133, ծածկագիրը` 97124) փոխարինել «Ավանի 1-ին փող., 1-ին փակուղի, 13 շենք» բառերով։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|