Գլխավոր տեղեկություն
Номер
N 828-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.06.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2006
Дата вступления в силу
22.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2006 թվականի N 828-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Կոմիտասի 54 հասցեում գտնվող` 18.5 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Անժելա Առաքելյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AC 0263998, տրված` 003-ի կողմից, հասցեն՝ քաղ. Երևան, Նորագավիթ, 10-րդ փող., 1-ին նրբ., տուն 3):

1.2. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի ապրիլի 20-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 1100 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 1100 հազ. դրամ.

գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1.2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված և «գ» ենթակետում նշված կադաստրային արժեքի վճարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա) 2 տարվա ընթացքում կատարել 6 մլն դրամի չափով ներդրում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 39360 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 21 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 86.3 քառ. մետր և նկուղային հարկից 136.9 քառ. մետր մակերես ունեցող ոչ բնակելի տարածքները (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Մոսկվա-Մեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (պետ. ռեգիստրի գրանցման վկայական N 01Ա 032151, 21.05.2004 թ.):

2.2. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի ապրիլի 6-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 11450 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 11450 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2.2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված գնի վճարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա) 2 տարվա ընթացքում կատարել 10 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 321720 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության տնօրինության՝ Երևան քաղաքի Սևանի 12 հասցեում գտնվող ավտոհավաքակայանի 958.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները (այսուհետ՝ գույք) օտարել աճուրդով:

3.2. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի ապրիլի 14-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 36200 հազ. դրամ.

բ) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 36200 հազ. դրամ.

գ) որ աճուրդի հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

3.3. Երևանի քաղաքապետին՝ աճուրդի հաղթողի հետ կնքել գույքի սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված 385 քառ. մետր և 62-րդ հոդվածի 11-րդ կետով ծանրաբեռնված 834.1 քառ. մետր հողատարածքների հողօգտագործման պայմանագիր:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3.5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) գույքի ձեռքբերման համար առաջարկված վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 868800 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3.5-րդ կետով նախատեսված վճարումների կատարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.7. Սահմանել, որ սույն որոշման 3.1-ին կետում նշված գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Ֆուչիկի 27 հասցեի հարևանությամբ` Ֆուչիկի 27/6 հասցեում գտնվող 150.4 քառ. մետր մակերեսով շենքը և 139.7 քառ. մետր մակերեսով շինությունները (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Սմբատ Ղալեչյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AB 0373960, տրված` 004-ի կողմից, հասցեն՝ քաղ. Երևան, Գրիբոյեդովի 11-28):

4.2. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2005 թվականի դեկտեմբերի 27-ին շուկայական մեթոդով գույքի գնահատված արժեքը՝ 3570 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 3570 հազ. դրամ.

գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 4.2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա) 5 տարվա ընթացքում կատարել 8 մլն դրամի չափով ներդրում՝ յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 152400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 15
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան