Գլխավոր տեղեկություն
Номер
N 839-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.06.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.06.2006
Дата вступления в силу
23.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2006 թվականի N 839-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել`

ա) 2003 թվականի արտադրության «ԳԱԶ-3110» մակնիշի` 3447.3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 252ԼԼ11, թափքի համարը` 31100030587809, շարժիչի համարը` 33131659, նույնացման համարը` XTH 31100031190217) և այն ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով.

բ) 2001 թվականի արտադրության «ԳԱԶ-3110» մակնիշի` 1913.6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 502LL11, թափքի համարը` 31100010473016, շարժիչի համարը` 13078669, նույնացման համարը` XTA 31100011069292) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկից հետ վերցնել 2004 թվականի արտադրության «ԳԱԶ-3102-111» մակնիշի` 5169.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 022ԼԼ55, շարժիչի համարը` 43078221, թափքի համարը` 31020040138917, նույնացման համարը` XTH 31020041227215) և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

բ) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 2002 թվականի արտադրության «ԳԱԶ-3110» մակնիշի` 1589.7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 052ԼԼ11, շարժիչի համարը` 23060961, թափքի համարը` 31100020518997, նույնացման համարը` XTH 31100021119798) և 2004 թվականի արտադրության «ԳԱԶ-3102-121» մակնիշի` 4939.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 002LL04, թափքի համարը` 31020040139790, շարժիչի համարը` 43077536, նույնացման համարը` XTH 31020041227048) և դրանք ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող` 2001 թվականի արտադրության «ԳԱԶ-3102» մակնիշի` 3045.3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 165LL10, թափքի համարը` 31020010112738, շարժիչի համարը` 40620D13027002, նույնացման համարը` XTH 31020011023696) վարձակալությամբ հանձնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ 2002 թվականի արտադրության «ԳԱԶ-311000» մակնիշի` 851.1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 175LL10, շարժիչի համարը` 40620D2305961, թափքի համարը` 31100020518025, նույնացման համարը` XTH 31100021118785) օգտագործել կոմիտեի ծառայողական նպատակներով:

4. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն հանձնված գույքի հաշվեկշռային արժեքի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով նվազեցնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված ավտոմեքենաների առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

բ) ապահովել «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը և նվազեցումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 17
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան