Գլխավոր տեղեկություն
Номер
N 811-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.739
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2006
Дата вступления в силу
08.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 811-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառման գործընթացը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի «Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 282 որոշման մեջ կատարել հոտևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետում «ձեռնարկություններում,» բառը փոխարինել «դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում,», իսկ «հաշվառումը վարելու վերաբերյալ հրահանգը» բառերը՝ «հաշվառման վարման կարգը» բառերով.

բ) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

1-ին կետում «բնակության» բառը փոխարինել «հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության)» բառերով,

4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառումն իրականացվում է ըստ նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության), աշխատանքի և ուսման վայրի՝ զինվորական կոմիսարիատների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների կողմից: Զինվորական կոմիսարիատները, դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, հիմնարկները, կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները զինվորական հաշվառման գործընթացը կազմակերպում և իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված զինվորական հաշվառման վարման կարգի համաձայն:

Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց իրավասության սահմաններում, պարտավոր են աջակցել զինվորական հաշվառման գործընթացի իրականացմանը:

5. Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում զինվորական հաշվառման ենթակա են զինվորական կոմիսարիատներում կցագրում անցած և օտարերկրյա պետությունում բնակվող (մեկ ամսվանից ավելի ժամկետով) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Մինչև կցագրման տարիքը լրանալն օտարերկրյա պետությունում բնակվող և Հայաստանի Հանրապետությունում կցագրում չանցած քաղաքացիները դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառման են վերցվում առանց պարտադիր բժշկական հետազոտում անցնելու:

Դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառման վերցված, զորակոչային տարիքը լրացած և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ նյութերը համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով ազատման կամ տարկետման որոշում կայացնելու համար:

Դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառման վերցված ու մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացիները հանվում են դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառումից, և նրանց վերաբերյալ նյութերը փոխանցվում են Հանրապետական զինկոմիսարիատ:»,

7-րդ կետի երկրորդ մասի «բ» ենթակետում և երրորդ մասում «ձեռնարկություններում,» բառը փոխարինել «դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում,» բառերով,

9-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) վերահսկողություն է իրականացնում զինվորական հաշվառման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ,»,

10-րդ կետի առաջին պարբերության մեջ «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք» բառերը փոխարինել «Զինվորական հաշվառում իրականացնող, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց իրավասության սահմաններում,» բառերով,

11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց ու պահեստազորայինների զինվորական հաշվառման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով զինվորական հաշվառման մարմիններում, համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով, նշանակվում են պատասխանատու աշխատողներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 15
Երևան