Գլխավոր տեղեկություն
Номер
N 768-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.21/32(487) Հոդ.675
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2006
Дата вступления в силу
22.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2006 թվականի N 768-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 806-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրության մեջ`

ա) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի մեջ են մտնում նաև ոստիկանության զորքերը, ոստիկանության ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ոստիկանության կազմում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ` ոստիկանության կազմակերպություններ):

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատը Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գլխադասային կառույցն է, որը կազմված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետից, նրա տեղակալներից, խորհրդականներից և ճյուղային ծառայություններից (գլխավոր վարչություններից, վարչություններից ու բաժիններից):

Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններն են ոստիկանության Երևան քաղաքի ու մարզային վարչությունները, դրանց ենթակա ոստիկանության բաժինները:».

բ) 8-րդ կետի՝

«ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրավորման, հաշվառման, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի վարման, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր, կացության կարգավիճակներ տալու, նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, տարանցիկ տեղաշարժվելու, տարածքից դուրս գալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունների ու մարմինների գործունեության կազմակերպում և դրանց նկատմամբ հսկողության իրականացում.»,

«իէ» ենթակետում «որակավորման բարձրացման» բառերը փոխարինել «որակավորման» բառով,

«լբ» ենթակետից և 15-րդ կետի «ե», «է», «թ» ենթակետերից հանել «առջև դրված խնդիրների իրականացմանն օժանդակելու համար ստեղծված» բառերը.

գ) 15-րդ կետի՝

«ժզ» ենթակետում «ավագ ու գլխավոր» բառերը փոխարինել «միջին, ավագ և գլխավոր» բառերով,

«ժէ» ենթակետից հանել «ավագ, գլխավոր» բառերը,

«ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության առանձին վարչությունների պետերին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու, կրտսեր կոչում շնորհելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում նրանց ծառայությունից ազատելու, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու, ինչպես նաև ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ու քաղաքացիական ծառայողներին` նույն խմբում այլ պաշտոնի փոխադրելու իրավասություններով.»,

«ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ) օրենքով սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց` խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու իրավասությամբ.»,

«ի», «իա», «իբ» ենթակետերում «վարձու աշխատողներին» բառերը և «իգ», «իե» ենթակետերում «վարձու աշխատողների» բառերը փոխարինել «տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով,

«իդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իդ) թույլատրում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների, զինծառայողների, քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ծառայողական գործուղումները, լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց` գործուղումներ թույլատրելու իրավասությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին և զինծառայողներին թույլատրում կամ լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներին թույլատրել անձնական նպատակներով դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.»,

«իզ» ենթակետում «և քաղաքացիական ծառայողների զեկուցագրերի» բառերը փոխարինել «, քաղաքացիական ծառայողների զեկուցագրերի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դիմումների» բառերով,

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իը» ենթակետով.

«իը) լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներին Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության շահերը ներկայացնելու համար ոստիկանության ծառայողներին լիազորագրեր տալու իրավասությամբ:»:   

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 7
Երևան