Գլխավոր տեղեկություն
Номер
N 500-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.11.02/18(81) Հոդ.316
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
29.08.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
31.08.2006
Дата вступления в силу
01.01.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 օգոստոսի 2006 թ.

N 500-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 13-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հաստատելու մասին» թիվ 456-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հավելված 1-ում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1. հավելվածի 2.4 ենթակետում «բանկային» բառը փոխարինել «ֆինանսական» բառով,

1.2. հավելվածի «Պարբերականների թողարկման պարբերականությունը և լեզուն» ենթահավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ սյունակում «բանկային» բառը փոխարինել «ֆինանսական» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 31
Երևան