ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 1996 թվականի N 466
քաղ. Երևան
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հաստատել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի ցանկը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը` տրված ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների վարկերի հաշվին լուծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացման հարցը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի N 466 որոշմամբ
Կ Ա Զ Մ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Բարսեղյան | - ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Խուդավերդյան | - ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Խ. Հարությունյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
Մ. Գիմիշյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
Դ. Հարությունյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
Գ. Ոսկերչյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորների Աբովյանի քաղխորհրդի գործկոմի նախագահ |
Վ. Այվազյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորների Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ |
Շ. Կիրակոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Մ. Հարությունյան | - ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի տեղական բյուջեների ընթացիկ ծախսերի կառավարման բաժնի վարիչ |
Մ. Երանոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ծախսերի պլանավորման վարչության պետ |
Ս. Թովմասյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Մ. Վարդանյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչության պետ |
Ա. Նազարյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հայբնակկոմտնտ» վարչության պետ |
Հ. Մանուկյան | - ՀՀ արդարադատության նախարարության կադրերի վարչության պետ |
Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Խրիմյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետարանի Էրեբունու բաժնի պետ |
Հ. Աբրահամյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորների Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ |
Ա. Բաբախանյան | - ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության տարածքային քաղաքականության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
թ.թ. |
Իրավական ակտերի |
Պատասխանատու |
Կատարման |
1 |
2 |
3 |
4 |
1. | «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ ֆիննախ | 08.96 |
2. | Մեթոդական ցուցումներ տեղական բյուջեի մշակման և հաստատման կարգի մասին | ՀՀ ֆիննախ Երևանի քաղաքապետ ՀՀ մարզպետներ |
մինչև 11.96 |
3. | Հրահանգ տեղական բյուջեների ընթացիկ մուտքերի և ծախսերի հաշվապահական հաշվառման կարգի մասին | ՀՀ ֆիննախ ՀՀ մարզպետներ տեղական իշխանություն- ների ներկայացուցիչներ |
մինչև 11.96 |
4. | Մեթոդական ցուցումներ համայնքների ֆինանսական կարողության, սոցիալական ենթակառուցվածքների և ֆինանսական կարիքների գնահատման մասին | ՀՀ ֆիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ մարզպետներ |
09.96 |
5. | Մեթոդական ցուցումներ համայնքի ավագանու օրինակելի կանոնակարգի մասին | ՀՀ արդարադատնախ | 10.96 |
6. | Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրության մասին | ՀՀ արդարադատնախ | 10.96 |
7. | Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կառուցվածքի մասին | ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ |
10.96 |
8. | Մեթոդական ցուցումներ միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին | ՀՀ արդարադատնախ | 10.96 |
9. | «Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի հաստատման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ | ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ |
10.96 |
10. | «Պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները համայնքային սեփականության հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ ՀՀ արդարադատնախ |
մինչև 11.96 |
11. | «Համայնքային սեփականության գույքի ցանկի (ըստ համայնքների) հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ էկոնոմնախ ՀՀ մարզպետներ Երևանի քաղաքապետ |
մինչև 11.96 |
12. | Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի բաժինների և ծառայությունների օրինակելի կանոնադրությունների մասին | ՀՀ արդարադատնախ | 12.96 |
13. | «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար |
09.96 |
14. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
15. | «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ ֆիննախ | մինչև 11.96 |
16. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
17. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
18. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
19. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
20. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
21. | ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման միասնական կանոնների նախագիծ | ՀՀ քաղշիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ արդարադատնախ |
12.96 |
22. |
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ ֆիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ արդարադատնախ ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար |
մինչև 11.96 |
(ցանկը փոփ. 02.10.96 N 546)