ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի պատգամավոր Բ. Արարքցյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինապարտության մասին» օրենքի նախագծերն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|