«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
2 ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 1998 թվականի N 221
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 40 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածում «Բագրատունյաց 11» բառերը փոխարինել «Բագրատունյաց 19» բառերով (հերթական համարն ըստ ցանկի` 347, ծածկագիրը` 79139):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 26-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 420 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմանը կից ցանկում «տարածք» բառը փոխարինել «տարածք և գույք» բառերով (հերթական համարն ըստ ցանկի` 3, ծածկագիրը` 97857):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |