ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածի համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 1997 թ. հունիսի 23-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.
Օրինագծի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1 |
2 |
3 |
1. «Ակցիզային հարկի |
Հայաստանի Հանրապետության նախագահ |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. Բյուջետային համակարգի մասին (երկրորդ ընթերցում) |
Կառավարություն, ԱԺ պատգամավոր Ա. Թումանյան |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
6. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
8. Տեղական տուրքերի և վճարների մասին |
ԱԺ պատգամավոր Կ. Ռուբինյան |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
9. «Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում» լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
10. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
11. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
12. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996—1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
13. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացում |
Հայաստանի Հանրապետության նախագահ |
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
— «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիա
(17 հունիսի 1994 թ.).
— «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր
(21 դեկտեմբերի 1995 թ., Երևան).
— «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների միջև ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագիր
(22 ապրիլի 1996 թ., Լյուքսեմբուրգ):
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահԲ. Արարքցյան
23 հունիսի 1997 թ.
Ն-189-1
ք. Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|