Գլխավոր տեղեկություն
Номер
N 248
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.11.1996-28.02.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.1995
Дата вступления в силу
02.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 1995 թ. N 248

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ինքնակամ կառուցվածքի շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը (կցվում է):

2. Պատգամավորների քաղաքային խորհրդի գործկոմ և համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ինքնակամ կառուցված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերի ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը:

(2-րդ կետը փոփ. 08.12.95 N 102, փոփ., լրաց. 18.11.96 N 361)

3. Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման, գնահատման և գրանցման ընդհանուր աշխատանքների ավարտման, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան նյութերի և տեղեկատվության ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը:

(3-րդ կետը փոփ. 08.12.95 N 102, 18.11.96 N 361)

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակ զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

(4-րդ կետը փոփ. 08.12.95 N 102, խմբ. 18.11.96 N 361)

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել տեղերում հասարակական կարգի պահպանումը` պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների և պետական կառավարման տարածքային մարմինների կողմից սույն որոշման պահանջների կատարման ընթացքում:

(5-րդ կետը լրաց. 18.11.96 N 361)

6. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը պարբերաբար լուսաբանել սույն որոշումը:

(6-րդ կետը փոփ. 08.12.95 N 102, 18.11.96 N 361)

7. Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից հետո պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների և պետական կառավարման տարածքային մարմինների սույն որոշմամբ վերապահված իրավասությունն անցնում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին:

(7-րդ կետը լրաց. 18.11.96 N 361)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ


 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 2-ի N 248 որոշմամբ

 

 

 

 

 Կ Ա Ր Գ

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օրենսդրության պահանջների խախտմամբ, այն է` առանց համապատասխան թույլտվության, առանց սահմանված կարգով հողհատկացման և առանց համապատասխան նախագծի, բնակավայրի գլխավոր հատակագծին, մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծին, կառույցի նախագծին, շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող կամ այլ խախտումներով կառուցված շինությունների (բնակելի տների, կցաշենքերի, ավտոտնակների, կենցաղային, տնտեսական և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված) հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը:

2. Հաշվառման և գույքագրման ենթակա են մինչև սույն կարգի ընդունումը ինքնակամ կառուցված և անավարտ շինությունները: Հաշվառման և գույքագրման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմինների կողմից:

(2-րդ կետը փոփ. 08.12.95 N 102, 18.11.96 N 361)

3. Գնահատման և գրանցման ենթակա են ինքնակամ կառուցված այն շինությունները, որոնց կառուցողները դրանց հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերը պատգամավորների համապատասխան քաղխորհրդի գործկոմ և համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) կներկայացնեն մինչև 1997 թվականի հոկտեմբերի 31-ը և կապահովեն սույն կարգով սահմանված պայմանների կատարումը:

Նշված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերը մինչև 1997 թվականի հոկտեմբերի 31-ը սահմանված կարգով չներկայացնելու դեպքում դրանց կառուցողների նկատմամբ կկիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցներ:

(3-րդ կետը փոփ. 08.12.95 N 102, 18.11.96 N 361)

 

2. Հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը

 

4. Ինքնակամ կառուցված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հարցերի քննարկման և համապատասխան եզրակացությունների տրման համար պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներն ու պետական կառավարման տարածքային մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են ճարտարապետական-քաղաքաշինական, հրշեջ, բնության և շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահամաճարակային, բնակարանային-կոմունալ, տեխնիկական գույքագրման և համապատասխան այլ ծառայությունների ներկայացուցիչները:

(4-րդ կետը փոփ. 08.12.95 N 102, փոփ., լրաց. 18.11.96 N 361)

5. Պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտե և համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ներկայացված հայտերն ու դրանց կից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման ծառայությունների կողմից կազմված հաշվառման ու գույքագրման նյութերը, ինչպես նաև առկա մյուս փաստաթղթերը (թույլտվություն, նախագիծ և այլն) ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը:

Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի, անհրաժեշտության դեպքում` նաև տեղում կատարված ուսումնասիրությունների հիման վրա քննարկում է հարցը, և, ելնելով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական և այլ անհրաժեշտ ակտերի պահանջներից, հայտի ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`

ա) ինքնակամ կառուցված շինությունըենթակա է գրանցման սեփականության իրավունքով, եթե այն համապատասխանում է գործող շինարարական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, ինչպես նաև համապատասխանում է տվյալ քաղաքի, շրջանի գլխավոր հատակագծի կամ հաստատված մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերի պահանջներին:

Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջները տարածվում են նաև ինքնակամ կառուցվող անավարտ շինությունների վրա.

բ) ինքնակամ կառուցված շինությունը ենթակա չէ սեփականության իրավունքով գրանցման, եթե այն չի համապատասխանում շինարարական, սանիտարական և մյուս նորմերին ու պայմաններին, կամ, թեև համապատասխանում է դրանց, բայց չի համապատասխանում տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծի, հաստատված մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նաշագծերի պահանջներին:

(5-րդ կետը փոփ., լրաց. 18.11.96 N 361)

6. Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն և համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը) մեկամսյա ժամկետում ընդունում է տվյալ շինությունը սեփականության իրավունքով գրանցելու մասին որոշում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է հողը որպես սեփականություն կամ վարձակալության տրամադրելու հարցը`

ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5 հոդվածի 1-ին կետով նշված դեպքերում` որպես սեփականություն, նախատեսելով վճար` հողի տվյալ պահի կադաստրային գնահատման արժեքի եռապատիկի չափով.

բ) մնացած դեպքերում` վարձակալության, նախատեսելով վարձակալության իրավունքի վճար` հողի տվյալ պահի կադաստրային գնահատման արժեքի եռապատիկի չափով:

Վերոհիշյալ գումարները վճարվում են միանվագ կարգով` հողի հատկացման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում:

(6-րդ կետը լրաց. 08.12.95 N 102, փոփ., լրաց., հանվ. 18.11.96 N 361)

7. Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի և համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից ընդունված որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման համապատասխան ծառայության կողմից մեկամսյա ժամկետում կատարվում է տվյալ շինության գնահատում և սեփականության իրավունքի գրանցում:

Սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում շինությունը սահմանված կարգով հաշվառվում է որպես ինքնակամ կառուցված շինություն: Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցների կիրառումը, 1988 թվականից առաջ ինքնակամ կառուցած շինության և ինքնակամ զբաղեցրած հողամասի օգտագործման համար կառուցողը մուծում է ամենամյա վճար` շինության գնահատված արժեքի գույքահարկի և հողի հարկի չափով, իսկ 1988 թվականից հետո իրականացվածների համար` կրկնակի չափով, նշված հարկատեսակների համար սահմանված համանման ժամկետներում և կարգով:

(7-րդ կետը փոփ. 08.12.95 N 102, փոփ., լրաց. 18.11.96 N 361)

 

4. Վճարների չափերը

 

8. Շինության ինքնակամ կառուցողները`

ա) մինչև հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը, հայտին կից ներկայացվող հաշվառման և գույքագրման նյութերի նախապատրաստման ծառայության համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմինների հաշվին մուծում են վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով:

Մասնագիտական եզրակացության, անհրաժեշտ նյութերի նախապատրաստման և այլ ծառայությունների համար քաղաքաշինության և ճարտարապետության մարմիններ մուծվում է վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով.

բ) սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի և համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից որոշման ընդունումից հետո մեկշաբաթյա ժամկետում պետական բյուջեի հաշվին մուծում են վճար` կենցաղային և տնտեսական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի, բնակելի և արտադրական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով:

 Գնահատման և զարգացման ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմիններ մուծում են նաև վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով:

(8-րդ կետը լրաց., փոփ. 08.12.95 N 102, խմբ., փոփ., լրաց. 18.11.96 N 361)