«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
8 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 1998 թվականի N 11
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 287 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 21-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 287 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 1.1-ին կետում «վաճառքի գինը սահմանելով 362294 հազ. դրամ» բառերը Փոխարինել «գնահատված արժեքի նկատմամբ կիրառելով 0,25 գործակից և վաճառքի գինը սահմանելով 90574 հազ. դրամ» բառերով.
բ) որոշման 1.4-րդ կետում «էներգետիկայի հանձնաժողովին» բառերը փոխարինել «էներգետիկայի նախարարությանը» բառերով.
գ) որոշման 2.1-ին կետում «Վաճառքի գինը սահմանելով 114617 հազ. դրամ» բառերը Փոխարինել «գնահատված արժեքի նկատմամբ կիրառելով 0,25 գործակից և վաճառքի գինը սահմանելով 28654 հազ. դրամ» բառերով.
դ) որոշման 2.4-րդ կետում «էներգետիկայի հանձնաժողովին» բառերը փոխարինել «էներգետիկայի նախարարությանը» բառերով.
ե) որոշման 3.1-ին կետում «վաճառքի գինը սահմանելով 54342 հազ. դրամ» բառերը փոխարինել «գնահատված արժեքի նկատմամբ կիրառելով 0,25 գործակից և վաճառքի գինը սահմանելով 13586 հազ. դրամ» բառերով.
զ) որոշման 3.4-րդ կետում «էներգետիկայի հանձնաժողովին» բառերը փոխարինել «էներգետիկայի նախարարությանը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 11-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |