«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2006 թվականի N 733-Ն
ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 666 ԵՎ 1987 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 426 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի նոյեմբերի 18-ի «Հողամասեր հատկացնելու մասին» N 666 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման 20-րդ կետը։
2. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հուլիսի 3-ի «Հողամասեր հատկացնելու մասին» N 426 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման 10-րդ կետը:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների վարչական սահմաններում գտնվող` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 61.65 հեկտար հողերը փոխադրել գյուղատնտեսական նշանակության այլ հողերի շարքը և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել` Նորատուսի գյուղական համայնքին` 15.29 հեկտար, Հայրավանքի գյուղական համայնքին` 6.58 հեկտար, Ծովազարդի գյուղական համայնքին` 4.95 հեկտար, Գեղամավանի գյուղական համայնքին` 6.09 հեկտար, Լճաշենի գյուղական համայնքին` 15.66 հեկտար, Չկալովկայի գյուղական համայնքին` 5.47 հեկտար և Նորաշենի գյուղական համայնքին` 7.61 հեկտար:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Նորատուսի, Հայրավանքի, Ծովազարդի, Գեղամավանի, Լճաշենի, Չկալովկայի և Նորաշենի գյուղական համայնքների ղեկավարների միջոցով հողերի ընթացիկ հաշվառման տվյալներն ամփոփելիս և հողային հաշվեկշիռները կազմելիս հաշվի առնել սույն որոշման 3-րդ կետով սահմանված փոփոխությունները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|