Գլխավոր տեղեկություն
Номер
N 382
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.02.2001-17.08.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.12.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.12.1996
Дата вступления в силу
30.12.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
23 դեկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 1996 թ. N 382

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 20.04.00 N 195)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
դեկտեմբերի 23-ի N 382 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, պետական տարածքային մարմինների, Երևանի խորհրդի ընդունած նորմատիվ իրավական ակտերի (այսուհետև` գերատեսչական նորմատիվ ակտեր) վրա:

(2-րդ կետը փոփ. 07.02.01 N 85)

3. Գերատեսչական նորմատիվ ակտերը պարտադիր հրատարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում», որը համարվում է պաշտոնական հրապարակում:

Գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական հրապարակման օր է համարվում դրանք «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրատարակելու օրը:

4. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» հրատարակվում է շաբաթական մեկ անգամ:

«Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:

5. Գերատեսչական նորմատիվ ակտն ուժի մեջ է մտնում դրա պետական գրանցումից և պաշտոնական հրապարակումից 5 օր հետո, եթե օրենքով կամ տվյալ ակտով ավելի ուշ ժամկետ չի նախատեսված:

(5-րդ կետը փոփ. 07.02.01 N 85)

6. Գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակում են դրանք ընդունող պետական մարմնի ղեկավարները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցված գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` դրանք գրանցելուց հետո 3 օրվա ընթացքում:

(6-րդ կետը լրաց. 07.02.01 N 85)

7. Գերատեսչական նորմատիվ ակտը հրատարակելիս նշվում է դրա կոդը (կարգահամարը), անվանումը, ինչպես նաև ընդունման և պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, այն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառն ու ազգանունը, պետական գրանցման համարը:

8. Գերատեսչական նորմատիվ ակտերի կոդերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած իրավական ակտերի կոդավորման համակարգին համապատասխան:

9. Գերատեսչական նորմատիվ ակտերը հրատարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» ըստ հրատարակման ուղարկվելու հերթականության, բայց ոչ ուշ, քան դրանք ստացվելու օրվանից 10-օրյա ժամկետում:

(9-րդ կետը փոփ. 07.02.01 N 85)

10. Հրապարակման ենթակա չեն միայն այն գերատեսչական նորմատիվ ակտերը կամ դրանց այն առանձին մասերն ու կետերը, որոնք պարունակում են պետական գաղտնիք և չեն վերաբերում մարդու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին:

Նշված գերատեսչական նորմատիվ ակտերն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: