Գլխավոր տեղեկություն
Номер
N 361
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
03.08.1994
Дата вступления в силу
03.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 1994 թվականի N 361

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի «ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի և հաշվի առնելով 1992 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» ու սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև առևտրական ներկայացուցչություններ հիմնադրելու մասին» համաձայնագրերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությունը և Մոսկվա քաղաքում գտնվող Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության նախկին մշտական ներկայացուցչության շենքերը և կառույցները (Հայկական նրբանցք N 2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնօրինությունից հանձնել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության տնօրինությանը:

Մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքերի և կառույցների սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

2. (կետն ուժը կորցրել է 30.12.97 N 622)

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվեկշռում եղած Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում գտնվող 6/7 շինությունը հատկացնել Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությանը: Մինչև նշված շինության վերանորոգման աշխատանքների ավարտը Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությանը դեսպանության շենքում ժամանակավորապես տրամադրել համապատասխան ծառայողական տարածություն:

4. Մոսկվա քաղաքում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շենքերի և տարածքների (բացառությամբ Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության տնօրինության տակ գտնվող շենքերի և կառույցների) պահպանման և շահագործման ապահովման նպատակով Մոսկվա քաղաքում ստեղծել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնօրինություն:

5. Ընդունել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությունը և Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության նախկին մշտական ներկայացուցչությանը պատկանող գույքը, տրանսպորտային միջոցները, նյութական և մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնօրինությունից հանձնել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության տնօրինությանը:

Մեկամսյա ժամկետում ավարտել նշված գույքի և արժեքների սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը`

ա) Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության լուծարման կապակցությամբ աշխատողների աշխատանքից ազատումը կատարել գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.

բ) մեկամսյա ժամկետում կատարված աշխատանքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կառուցվածքը, հաստիքային ցուցակը և կանոնադրությունը:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության կառուցվածքը և հաստիքային ցուցակը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության կանոնադրությունը` ներառելով Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության փոխհարաբերությունների կարգը Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Մոսկվա քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնօրինության կառուցվածքը, հաստիքային ցուցակը և կանոնադրությունը:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ` Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի, վարձատրության կարգի ու պայմանների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի, վարձատրության կարգի ու պայմանների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հետ համատեղ` Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնօրինության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի, վարձատրության կարգի ու պայմանների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի փետրվարի 12-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 65, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 12-ի «ԽՍՀՄ Նախարարների կաբինետին առընթեր Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի մշտական ներկայացուցչության կազմակերպման կառուցվածքի մասին» N 457 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 16-ի «Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքերի համալիրը Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության տնօրինությանը հանձնելու մասին» N 119 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ