Գլխավոր տեղեկություն
Номер
N 123-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.200
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
28.03.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.03.2006
Дата вступления в силу
25.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006168

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 մարտի 2006 թ. 

N 123-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» փոփոխությունը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ 

Տ. Սարգսյան


2006 թ. մարտի 30
Երևան

ՀԱՎԵԼՎԱԾ 1



հԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 123-Ն որոշմամբ

հԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2006 թվականի ապրիլի 28-ի
թիվ 470-Ն հրամանով

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
________Տ. Սարգսյան

28.03.2006 թ.                              

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» (այսուհետև՝ Կիրառման հրահանգ) 53 «Չբաշխված շահույթ» բաժնի 531 «Չբաշխված շահույթ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ենթաբաժին 531
««Չբաշխված շահույթ»

«5311 «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս»- այս հաշիվը նախատեսված է բանկի ընթացիկ տարվա գործունեության ֆինանսական արդյունքի (շահույթի կամ վնասի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Յուրաքանչյուր նոր ֆինանսական տարվա սկզբին այս հաշվի մնացորդը (նախորդ տարվա զուտ շահույթը/զուտ վնասը) տեղափոխվում է 5312 «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշվին:

5312 «Նախորդ ժամանակաշրջանների չբաշխված շահույթ/վնաս»-այս հաշիվը նախատեսված է նախորդ ֆինանսական տարիների չբաշխված շահույթի (չծածկված վնասի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հաշվի կրեդիտում արտացոլվում է նախորդ տարվա զուտ շահույթը, նախորդ տարիների վնասների ծածկումը գլխավոր պահուստի հաշվին, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճի չբաշխված շահույթին վերագրումը, իսկ դեբետում՝ չբաշխված շահույթի օգտագործումը, նախորդ տարվա զուտ վնասը:»: