ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2006 թ. |
N 341-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍՎԵՏԼԱՆԱ ՂԱԼԱԿՉՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 479 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հունիսի 26-ի թիվ 28 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Սվետլանա Ղալակչյան» (լիցենզիա` թիվ 479) արտարժույթի փոխանակման կետի կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար ուժը կորցրած ճանաչել արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 479 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սվետլանա Ղալակչյան» արտարժույթի փոխանակման կետին (հասցեն` քաղաք Երևան, Մոսկովյան 31) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|