Գլխավոր տեղեկություն
Номер
N 335-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2006-22.01.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.444
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.04.2005
Дата вступления в силу
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.01.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 335-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համազգեստի, դասային աստիճանների տարբերանշանների նկարագիրը և նմուշները, դրանք հատկացնելու կարգը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների ծառայողական համազգեստի ու դասային կոչումների տարբերանշանների նկարագրության և ձևերի հաստատման մասին» N 53 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 28
Երևան

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
 մարտի 10-ի N 335-Ն որոշման

             


 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

Գլխարկը կապույտ կտորից է` սև թավշյա գլխարկաբոլորքով, մուգ կանաչավուն եզրաշերտով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի վրա` մուգ կանաչավուն եզրաշերտով: Երկու կոճակով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ցանցահյուսազարդով և ոսկեզօծված գլխարկանշանով: Գլխարկահովհարը սև է` լաքապատ: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազության աշխատողների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից, դրվում է կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ՝ 5-տոկոսանոց ոսկեթելերով, իսկ գլխարկագագաթի վրա` Հայաստանի Հանրապետության ոսկեզօծ զինանշանը:

Ամառային գլխարկը սպիտակ կտորե ծածկույթով է: Կանանց տրվում են ամառային կլորավուն և կիսասեզոնային գլխարկներ:

1-ին, 2-րդ, 3-րդ դասերի իրավաբանների, արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողներին տրվում են ականջակալներով մորթե գլխարկներ, որոնց վերևի մասը սև կաշվից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողներին տրվում է գորշ կարակուլե գլխարկ, որի վերևի մասը կանաչ կտորից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող կանանց տրվում է գորշ կարակուլե ականջակալներով գլխարկ:

Բաճկոնը` 3-րդ դասի իրավաբանից մինչև 1-ին դասի իրավաբանի դասային աստիճան ունեցող աշխատողների համար, միակոճկուն է` չորս ոսկեգույն կոճակներով, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, կարանովի թիկնամասով և փողքերի կտրվածքով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով:

Բարձրագույն և արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողների բաճկոնները երկկոճկուն (երկփեղկ) են, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի:

Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ:

Բարձրագույն և արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողների համազգեստը մուգ կապտագույն գաբարդինից է, իսկ 2-րդ դասի իրավաբանից մինչև արդարադատության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողներինը` մուգ կապտագույն կոստյումի կտորից, օձիքը և թևքածալերը` մուգ կանաչավուն եզրաշերտով, որոնց լայնությունը 2,5 մմ է, իսկ թևքածալերի վրա կա նաև 3 փոքր կոճակ:

Տաբատը մուգ կապույտ կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, 3-րդ դասի իրավաբանից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն եզրակարով:

Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողների համար տաբատի վրա, եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ, ձգվում է մուգ կանաչավուն վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով:

Կոշիկները (կիսակոշիկները) սև են, բարձրագույն և արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողների համար` այծակաշվե (շևրոյե), կաշվե ներբաններով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների դասային աստիճան ունեցող աշխատողների համար` քրոմակաշվե, ռետինե ներբաններով:

Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ և կոշիկներ (կիսակոշիկներ):

Վերնաշապիկը սպիտակ է, փափուկ և կոշտ օձիքով, երկար թևքերով: Վրադիր վերնաշապիկը գոտիով է, կարճ թևքերով:

Փողկապը սև է:

Վերարկուն ունենում է 6 ոսկեգույն կոճակ գրատախլակի վրա: Կոճակների միջև տարածությունը 16-17 սմ է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողների համար վերարկուն գորշ գույնի դրապից է, 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների ու արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցողների համար` կապտագույն դրապից: Պետական և 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի պետական խորհրդականների վերարկուի փողքերը եզրակարված են կանաչ գույնի երիզներով: Վերարկուի հետ կրում են կապույտ գույնի կաշնե (վզպատ):

Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողներին տրվում է մուգ կապտագույն անձրևանոց:

Վրայի հագուստները կրում են բոլոր կոճակները կոճկված, իսկ անձրևանոցները, բացի դրանից, կոճկվում են նաև գոտու ճարմանդով: Անձրևանոցը լինում է անջրաթափանց, մուգ կապույտ գույնի կտորից` միակոճկուն: Ունենում է նույն կտորից պլաստմասսայե ճարմանդով գոտի: Վերարկուի հետ կրում են սպիտակ գույնի կաշնե (վզպատ)` օձիքից 2 մմ բարձր:

Հագուստի՝ հատակից ունեցած հեռավորությունը`

ձմեռային վերարկուներինը և անձրևանոցներինը (բացի կին աշխատողներից)` 40-42 սմ, ձմեռային վերարկուներինը և անձրևանոցներինը (կին աշխատողների համար)՝ 38-42 սմ:

Բաճկոնի, վերարկուի, անձրևանոցի և վրադիր վերնաշապիկի վրա տեղադրվում են դատախազության աշխատողի ուսանշաններ և դասային աստիճանի տարբերանշաններ:

(բաժինը լրաց., խմբ., փոփ. 04.05.06 N 624-Ն) 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐԸ
(բաժինն ուժը կորցրել է 04.05.06 N 624-Ն)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

Դասային աստիճանների տարբերանշաններ են օձիքի մակակարերը:

Մակակարերը պատրաստվում են մուգ կապույտ թելից, մահուդե աստառի վրա` երիզված ոսկեգույն հյուսվածքով: Վրադիր վերնաշապիկի մակակարերը պատրաստվում են արծաթյա թելից:

Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի մակակարի մակերեսին գործվում է մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 24 մմ տրամագծով և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին ամրացվում է 3 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով և Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին` 2 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով և Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին` մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով և Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը: Աստղերը և Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը գործվում է 5-տոկոսանոց ոսկե թելերով:

Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների մակակարի մակերեսն ունի 2 մուգ դեղնավուն լուսաշերտ: Արդարադատության 1-ին դասի խորհրդականի մակակարի մակերեսին ամրացվում է 3 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի խորհրդականի մակակարի մակերեսին` 2 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի մակակարի մակերեսին` մեկ ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով: Բոլոր մակակարերին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի մակակարի), աստղերից բացի, ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության ոսկեգույն խորհրդանիշը:

1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների մակակարի մակերեսն ունի մեկ մուգ դեղնավուն լուսաշերտ: 1-ին դասի իրավաբանի մակակարի մակերեսին ամրացվում է 4 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, 2-րդ դասի իրավաբանի մակակարի մակերեսին` 3 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, 3-րդ դասի իրավաբանի մակակարի մակերեսին` 2 ոսկեգույն աստղ` 13 մմ տրամագծով: Բոլոր մակակարերին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի մակակարի, աստղերից բացի, ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության ոսկեգույն խորհրդանիշը:

Աստղերը մակակարի մակերեսին դասավորվում են մեկ գծով` վերևից ներքև, բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողների մակակարի մակերեսին` միջնամասում, արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների մակակարի մակերեսին` 2 լուսաշերտի արանքում, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների մակակարի մակերեսին` լուսաշերտի վրա:

(բաժինը լրաց., փոփ. 04.05.06 N 624-Ն) 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան


 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
 մարտի 10-ի N 335-Ն որոշման

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_13445
Ներմուծեք նկարագրությունը_13446
Ներմուծեք նկարագրությունը_13447
Ներմուծեք նկարագրությունը_13448
Ներմուծեք նկարագրությունը_13449
Ներմուծեք նկարագրությունը_13450
Ներմուծեք նկարագրությունը_13451
Ներմուծեք նկարագրությունը_13452
Ներմուծեք նկարագրությունը_13453
Ներմուծեք նկարագրությունը_13454
Ներմուծեք նկարագրությունը_13455
Ներմուծեք նկարագրությունը_13456
Ներմուծեք նկարագրությունը_13457
Ներմուծեք նկարագրությունը_13458

(հավելվածը խմբ. 04.05.06 N 624-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան

 Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
 մարտի 10-ի N 335-Ն որոշման

 

 


 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

Իրերի անվանումները

Թիվը (մեկ աշխատողի համար)

Կրելու ժամկետը

Գլխարկ
Գլխարկ` կարակուլե
Ամառային գլխարկ
Կանանց գլխարկ
Վերարկու
Անձրևանոց
Բաճկոն
Տաբատ
Կանանց կիսաշրջազգեստ
Վերնաշապիկ
Վրադիր վերնաշապիկ
Փողկապ
Կոշիկ
Կիսակոշիկ
Կաշնե՝ կապույտ գույնի (վզպատ)
Կաշնե՝ սպիտակ գույնի (վզպատ)

1 հատ
1 հատ
1 հատ
1 հատ
1 հատ
1 հատ
1 հատ
2 հատ
2 հատ
2 հատ
2 հատ
1 հատ
1 զույգ
1 զույգ
1 հատ
1 հատ

5 տարի
5 տարի
3 տարի
3 տարի
3 տարի
3 տարի
2 տարի
2 տարի
2 տարի
1 տարի
1 տարի
1 տարի
1 տարի
2 տարի
2 տարի
2 տարի

(հավելվածը փոփ., լրաց. 04.05.06 N 624-Ն)

 

Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, գլխարկանշանը, աստղերը` մեծ և փոքր, կոճակները` մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը) տրվում են համազգեստի առարկաների թվին համապատասխան` հաշվի առնելով դրանք կրելու ժամկետները:
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան