«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հուլիսի 2006 թ. |
N 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ) ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հիմնական շինարարական նյութերի, մասերի և կառուցատարրերի գների մասին» Ձև թիվ 1-ԳԻՆ (ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ) միանվագ հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200__թվականի __________________ ամսվա համար
Տողի հ/հ |
Շինարարական նյութի անվանումը | Հակիրճ բնութագիրը | Չափի միավորը | Ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի | Հաշվետու ամսվա 25-ի դրությամբ |
Գնի փոփոխության պատճառը (նշել ծածկագիրը) | |
մեկ միավորի մանրածախ գինը (դրամ) |
մեկ միավորի մեծածախ գինը (դրամ) | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
Սյունակ «7»-ը լրացվում է մեծածախ վաճառքի դեպքում:
Շինարարական նյութերի ծածկագրերը (ըստ ԱԴԳՏ-ի, սյունակ 5) կազմակերպության կողմից չեն լրացվում:
Լրացնելուց տողերը չբավականացնելու դեպքում ավելացվում է լրացուցիչ էջ (էջեր):
_____________________________________ |
Ղեկավար` _______________ Կ. Տ. |
|
|
|
|
Հավելված |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ) (ԱՄՍԱԿԱՆ) ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. «ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Ձև թիվ 1-ԳԻՆ (ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ) միանվագ հետազոտության հարցաթերթը ներկայացվում է շինարարական նյութերի վաճառքով զբաղվող իրավաբանական անձանց, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի կողմից: Հարցաթերթի լրացման համար հիմք են հանդիսանում սկզբնական հաշվառման հաշիվները, ապրանքագրերը (բեռնագրերը), հաշիվ-ֆակտուրաները և այլն, որոնցում արտացոլվում է վաճառված կամ վաճառքում առկա շինարարական նյութերի, դետալների և կառուցատարրերի գնի և արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:
2. Սյունակ «1»-ում նշվում է տողի հերթական համարը:
1-ԳԻՆ (ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ) դիտարկման հարցաթերթում լրացվող շինանյութերի անվանացանկը
հ/հ |
Շինանյութերի անվանացանկը | Չափի միավորը | Տողերի հ/հ |
Շինանյութերի անվանացանկը | Չափի միավորը | Տողերի հ/հ |
Շինանյութերի անվանացանկը | Չափի միավորը |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 |
Պանելներ, նախատեսված դրսի պատերի համար | խոր.մ |
17 |
Անտառանյութ | խոր.մ |
33 |
Ծեփամածուկային նյութեր |
տ |
2 |
Ներսի պատերի պանելներ, միջնորմներ | խոր.մ |
18 |
Մանրատախտակ | քառ.մ |
34 |
Թուջե խողովակներ |
տ |
3 |
Եզրային և հարթ երեսապատման սալիկներ, ծածկասալիկներ | խոր.մ |
19 |
Պատուհաններ, դռներ | քառ.մ |
35 |
Ջրագազատար պողպատյա խողովակներ |
տ |
4 |
Բազմածակոտկեն ծածկասալիկներ | խոր.մ |
20 |
Փայտատաշեղային սալիկներ | քառ.մ |
36 |
Պլաստմասսե խողովակներ |
մ |
5 |
Ծանր բետոնե բլոկներ | խոր.մ |
21 |
Հանքաթելային սալիկներ | խոր.մ |
37 |
Ազբեստացեմենտե խողովակներ |
մ |
6 |
Ապրանքային բետոն | խոր.մ |
22 |
Կերամիկական գլազուրապատ երեսապատման սալիկներ | քառ.մ |
38 |
ճենապակյա լվացարաններ և զուգարանակոնքեր |
կոմպլ. |
7 |
Ապրանքային շաղախ | խոր.մ |
23 |
Քարե երեսապատման սալիկներ | քառ.մ |
39 |
Լոգարաններ |
կոմպլ. |
8 |
Աղյուս | հազ. պայմ. աղյուս |
24 |
Սովորական պրոֆիլի ազբեստացեմենտային շերտեր | քառ.մ |
40 |
Լուսամփոփներ |
հատ |
9 |
Տուֆ | խոր.մ |
25 |
Ռուբերոիդ | քառ.մ |
41 |
Էլեկտրատեղակայման սարքավորանք |
հատ |
10 |
Պանելներ | քառ.մ |
26 |
Լինօլեում | քառ.մ |
42 |
Մալուխներ |
կմ |
11 |
Գիպսաբետոնային պանելներ | խոր.մ |
27 |
Պատուհանի ապակի | քառ.մ |
43 |
Լարեր |
կմ |
12 |
Խիճ | խոր.մ |
28 |
Ցեմենտ |
տ |
44 |
Բենզին |
տ |
13 |
Ավազ | խոր.մ |
29 |
Գաջ |
տ |
45 |
Դիզելային վառելիք |
տ |
14 |
Կոպիճ կերամզիտային |
տ |
30 |
Ասֆալտաբետոնային խառնուրդ |
տ |
46 |
Էլեկտրաէներգիա |
հազ. կվտ/ժ |
15 |
Պողպատյա կառուցատարրեր |
տ |
31 |
Բիտում |
տ |
47 |
Պողպատյա խողովակներ |
տ |
16 |
Տեսակավոր պողպատ Ա III դասի պարբերա-կան պրոֆիլի ամրան |
տ |
32 |
Լաքաներկային նյութեր |
տ |
48 |
Ծածկաթիթեղ |
քառ.մ |
3. Սյունակ «2»-ում նշվում է ձեռք բերված շինարարական նյութի անվանումը:
4. Սյունակ «3»-ում նշվում է վաճառքում առկա յուրաքանչյուր շինարարական նյութի բնութագիրը (մակնիշը, հաստությունը, ծավալը, տրամագիծը և այլն):
5. Սյունակ «4»-ում յուրաքանչյուր շինանյութի տեսակի համար նշվում է չափի միավորը հրահանգում ներկայացված համապատասխան չափի միավորներով:
6. Սյունակ «5»-ը` «Ծածկագիրը ըստ ԱԴԳՏ-ի» կազմակերպության կողմից չի լրացվում:
7. Սյունակ «6»-ում նշվում է շինարարական նյութի մեկ միավորի (հաշվետու ամսվա 25-ի դրությամբ) մանրածախ գինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը և այլ հարկեր ու ծախսեր:
Այն դեպքում, երբ վաճառքն իրականացնող կազմակերպությունը ձեռքբերված նյութը տեղ է հասցնում սեփական տրանսպորտով, նյութի արժեքի մեջ պետք է ներառվեն սեփական տրանսպորտային ծախսերը և այդ մասին կատարեն հատուկ նշումներ (սյունակ 8): Եթե կազմակերպության կողմից ձեռք են բերվել ներմուծված շինարարական նյութեր (դիտարկված անվանացանկից), ապա տարադրամով վճարված գինը հաշվետվությունում լրացվում է դրամի համարժեքով:
8. Սյունակ «7»-ում լրացվում է շինարարական նյութի մեկ միավորի (հաշվետու ամսվա 25-ի դրությամբ) մեծածախ գինը` եթե կազմակերպությունը իրականացնում է մեծածախ վաճառք:
9. Սյունակ «8»-ում նշվում է հաշվետու ժամանակահատվածում ըստ դիտարկվող շինարարական նյութերի առանձին տեսակների գների փոփոխության (նախորդ ամսվա համեմատ) հիմնական պատճառի ծածկագիրը:
|
Գների փոփոխության պատճառները |
Պատճառի ծածկագիրը |
- | Գների ուղղակի փոփոխություն մատակարարի կողմից |
01 |
- | Բեռնատար տրանսպորտի և միջնորդների կողմից մատուցվող ծառայությունների սակագների փոփոխություն |
02 |
- | Մատակարարի փոփոխություն |
03 |
- | Դիտարկվող արտադրանքի խմբերի ներսում տեսականու տեղաշարժեր |
04 |
- | Որակի փոփոխություն |
05 |
- | Այլ պատճառներ (նշել) |
06 |
1-ԳԻՆ (ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ) դիտարկման հարցաթերթի լրացման օրինակ
Տողի հ/հ | Շինարարական նյութի անվանումը | Հակիրճ բնութագիրը | Չափի միավորը | Ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի | Հաշվետու ամսվա 25-ի դրությամբ | Գնի փոփոխության պատճառը (նշել ծածկագիրը) | |
մեկ միավորի մանրածախ գինը (դրամ) |
մեկ միավորի մեծածախ գինը (դրամ) | ||||||
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
1 | Պորտլանդ ցեմենտ | Մ-300, պարկով |
տ | 30000 | 28000 | ||
2 |
-* - |
Մ-400, պարկով |
տ | 35000 | 34000 | ||
3 |
-* - |
Մ-500, պարկով |
տ | 38000 | 36000 |