Գլխավոր տեղեկություն
Номер
N 616-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2007-01.03.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.583
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.05.2006
Дата вступления в силу
01.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 616-Ն

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԻՐԱՌՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 521-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի)`

ա) սույն որոշման հավելվածում ընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հունվարի 1-ից.

բ) սույն որոշման հավելվածում չընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 18
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 616-Ն որոշման

Ց Ա Ն Կ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Ապրանքի անվանումը

1

2

0207 ընտանի թռչնի միս և մսամթերք
040110100 կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ոչ ավելի, քան մեկ տոկոս յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
040120110 կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ավելի, քան մեկ տոկոս, բայց 3 տոկոսից ոչ ավելի յուղայնությամբ,  ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
040120910 կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ավելի, քան 3 տոկոս, բայց 6 տոկոսից ոչ ավելի յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
040130110 կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ավելի, քան 6 տոկոս, բայց ոչ ավելի, քան 21 տոկոս յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
040130310 կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ավելի, քան 21 տոկոս, բայց ոչ ավելի, քան 45 տոկոս յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով   
040130910 կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, 45 տոկոսից բարձր յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
0402 խտացրած կաթ, կաթի փոշի
0403 սերուցք, մածուն, թթվասեր, թան
0405 կարագ և այլ կաթնային յուղեր
0406 պանիր 
0407 թռչնի ձու` կճեպով
0408 ձվի փոշի   
090111 սուրճ` չբոված   
090121 սուրճ` բոված   
0902 թեյ` փաթեթավորված   
1507-1515  բուսական յուղեր
1601 երշիկեղեն
1602 մսից պատրաստված կամ պահածոյացված սննդամթերք
1604 ձկից պատրաստված պահածո, ձկան խավիար և փոխարինողներ 
1605 կակղամորթներից և անողնաշարավորներից պատրաստված սննդամթերք   
1701 շաքար, շաքարավազ   
1704 հրուշակեղեն (կոնֆետ, սպիտակ շոկոլադ), ծամոն    
1803 կակաո` մածուկ, յուղազերծած և չյուղազերծած    
1805 կակաո` փոշի առանց քաղցրացնող նյութերի հավելումների
1806 շոկոլադ (կակաո պարունակող) 
190110000 ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստված և մանկական կերակուր` մանրածախ առևտրի համար փաթեթավորված
19021 մակարոն
1905 հաց, խմորեղեն, հրուշակեղեն, թխվածք, վաֆլի և այլ հացաբուլկեղեն
200510001 բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)` մանկական սննդի համար
200710101 ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` մանկական սննդի համար
200710911 ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` տրոպիկական պտուղներից` մանկական սննդի համար
200710991 ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` այլ պտուղներից` մանկական սննդի համար
2009 մրգահյութեր և բանջարեղենի հյութեր (բացի կոնցենտրատներից) 
210111 սուրճ` լուծվող
210112980 լուծվող սուրճի խառնուրդ` սերուցքով և շաքարով
2102 խմորիչներ, թթխմոր
21032000 կետչուպ
210390000 մայոնեզ
210410100 չոր ապուրներ և արգանակներ
2105 պաղպաղակ
2106 կիսել
22 հանքային ջուր և ըմպելիք 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան