Գլխավոր տեղեկություն
Номер
N 244
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.04.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.15/12(110)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.04.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.04.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.04.1998
Дата вступления в силу
16.04.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 ապրիլի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 1998 թվականի N 244
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 193, «Պոլիվինիլացետատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» 194, «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 195, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 196, «Նաիրիտ» ԳԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 197, «Դվին» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 198, «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 199, «Լույս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 202, «Մարս» պետական ձեռնարկությունր միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 203, «Անի» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 204, «Արմենիա» հյուրանոցային համալիր» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 205, հունիսի 25-ի «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 և հուլիսի 10-ի «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 261 որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշումների 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ մրցութային հանձնաժողովի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Նաիրիտ» ԳԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 206, «Անի» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 207, «Մարզ» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 208, «Արմենիա» հյուրանոցային համալիր» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 210, «Դվին» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 211, «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 212, «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 213, «Լույս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 214, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 215, «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 216, «Պոլիվինիլացետատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 217 և հուլիսի 15-ի «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 278 որոշումների մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշումներով ստեղծված հանձնաժողովների կազմերում ընդգրկել Պավել Ղալթախչյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Երևանի պետական հանրախանութը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 297 և դեկտեմբերի 9-ի «Երևանի պետական հանրախանութը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 570 որոշումներից հանել 2-րդ կետերը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 193, «Դվին» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 198, «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին»  N 199, «Անի» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 204, «Արմենիա» հյուրանոցային համալիր» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 205 որոշումների մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները՝

ա) որոշումների 10-րդ կետերը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է»,

բ) որոշումների 12-րդ և 13֊րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը վճարումները կատարում է սեփականաշնորհման պայմանագրի համաձայն։

13. Սեփականաշնորհման դիմաց վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից բացված համապատասխան հաշվին»:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Պոլիվինիլացետատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 194, «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 195, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 196, «Նաիրիտ» ԳԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 197, «Լույս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 202, «Մարս» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 203, հունիսի 25-ի «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 և հուլիսի 10-ի «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 261 որոշումների մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները՝

ա) որոշումների 11-րդ կետերը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է».

բ) որոշումների 13-րդ և 14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը վճարումները կատարում է սեփականաշնորհման պայմանագրի համաձայն։

14. Սեփականաշնորհման դիմաց վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից բացված համապատասխան հաշվին»։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան