«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 928-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 43-րդ հոդվածները, ինչպես նաև քաղաքային համայնքների տարածքներում տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի Արարատի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 և Գյումրի-2, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Ջերմուկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն իրենց գործող հաստիքներով և սպասարկման տարածքներով հանձնել համապատասխանաբար Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ենթակայությանը` համայնքային հիմնարկի կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքից հանել «Արարատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» տողը.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմից հանել 151-րդ տողը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքից հանել «Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» տողը.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմից հանել 152-րդ տողը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքից հանել «Գյումրի-1 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» և «Գյումրի-2 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» տողերը.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմից հանել 167-րդ և 168-րդ տողերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքից հանել «Ջերմուկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» տողը.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմից հանել 26-րդ տողը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետում «մատուցող» բառը փոխարինել «տրամադրող» բառով, «մարզպետարանների» բառից հետո լրացնել «աշխատակազմերի», իսկ «Երևանի թաղային» բառերից հետո` «Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային» բառերով.
բ) որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածի վերնագիրը «թաղային» բառից հետո լրացնել «Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային» բառերով, հավելվածից հանել «Արարատի քաղ. Արարատ», «Վանաձորի քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը», «Գյումրի-1 Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական տարածքը», «Գյումրի-2 Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական տարածքը», «Ջերմուկի քաղ. Ջերմուկ» տողերը, «քաղ. Դիլիջան» բառերից հետո լրացնել «Թեղուտ, Հաղարծին, Գոշ գյուղեր» բառերով, և հավելվածը լրացնել նոր կետերով.
« |
|
». |
գ) որոշման 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Առաջարկել Երևանի թաղային, ինչպես նաև Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարներին հաստատել «Սոցիալական ծառայությունների ————— տարածքային գործակալություն» համայնքային հիմնարկի կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրությունը:»:
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` յուրաքանչյուր տարի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման տարեկան ծախսերի կատարման նորմատիվների հաստատումից հետո մեկամսյա ժամկետում համապատասխան համայնքի ղեկավարի հետ կնքել համայնքի ղեկավարին պետական լիազորություն պատվիրակելու մասին պայմանագիր` դրանում նշելով միջոցների տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակների կատարման ժամանակահատվածը (տևողությունը), տրամադրվող միջոցների չափը և դրանց ծախսման նորմատիվը, նպատակային ծախսատեսակների կատարումից հետո եռօրյա ժամկետում տրամադրված միջոցների չօգտագործված գումարների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը, համայնքներին տրամադրված միջոցների կամ դրանց մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում այդ համայնքների պատասխանատվությունը (ոչ նպատակային օգտագործված գումարների հետգանձում համայնքների միջոցներից) և այլ դրույթներ, որոնք կնպաստեն տրամադրված միջոցների արդյունավետ օգտագործմանը:
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկամսյա ժամկետում ներկայացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը` նպատակ ունենալով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները տարածել համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների վրա:
9. Առաջարկել Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարներին համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին հատկացնել հաշվապահի մեկական հաստիք` ֆինանսավորումն ապահովելով համայնքային բյուջեների միջոցներից:
10. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախապատրաստել և համապատասխան քաղաքային համայնքների ղեկավարների հետ համատեղ մինչև 2007 թվականի հունվարի 10-ը ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ընդունման-հանձնման աշխատանքների կատարումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2007, N 229-Ն | 29.03.2007, N 928-Ն | |
18.01.2007, N 30-Ն | 08.02.2007, N 928-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|