«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1997 թվականի N 455
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Պոլիվինիլացետատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 194 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Պոլիվինիլացետատ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել քաղ. Երևան, Գայդարի 8/1, քաղ. Երևան, Գ-3 թաղ., 14 և 15 հասցեներով բնակելի շենքերը, քաղ. Երևան, Ներքին Շենգավիթ, 9-րդ փող., 1 հասցեով հանրակացարանը և դրանք երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել համապատասխանաբար Երևանի Արաբկիրի, Աջափնյակի և Շենգավիթի թաղային համայնքներին` սեփականության հայեցողական իրավազորություններով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|