Գլխավոր տեղեկություն
Номер
N 883-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.837
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2006
Дата вступления в силу
13.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 28 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2006 թվականի N 883-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 15-րդ և 16-րդ կետերը, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հրազդան-5» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գույքի կազմից առանձնացնել «ԳԱԶ-3102» ավտոմեքենան` 5875,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի
28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

որոշման N 3 հավելվածում`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 288-րդ կետով.

«
288. Ավտոմեքենա «ԳԱԶ-3102»
(թափքի համարը` 31020051265694,
պետհամարանիշը` 016 ԼԼ 10,
թողարկման տարեթիվը` 2005 թ.)
1 5875,0 5875,0
».

բ) 4-րդ և 5-րդ սյունակների վերջին տողում «2339265759.75» և «2457073818.75» թվերը համապատասխանաբար փոխարինել «2339271634,75» և «2457079693,75» թվերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 24
Երևան