Գլխավոր տեղեկություն
Номер
N 1098-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.09.2006-29.10.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.23/45(500) Հոդ.965
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2006
Дата вступления в силу
02.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2006 թվականի N 1098-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ) ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԵՐԻ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների (բացառությամբ Երևանի) վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ճշտել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մասնավորեցումից ստացված գումարների մեծությունը` ըստ համայնքների, և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 4
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1098-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ) ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԵՐԻ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության համայնքների (բացառությամբ Երևանի) վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի` 30 տոկոս կազմող ֆինանսական միջոցների տնօրինման գործընթացը:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում կապիտալ ծախսերի ծրագրերի (այսուհետ` ծրագիր) տեսքով, որոնց իրականացմամբ մասամբ կամ ամբողջապես լուծվում են համայնքի բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները:

3. Ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող ծրագրերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման և այլ ծրագրերից, իսկ նախահաշիվները պետք է կազմվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության համար սահմանված նորմատիվների շրջանակներում: Նույն գումարի սահմաններում քննարկման համար մշակվում են 2 կամ ավելի ծրագրեր` տվյալ համայնքի համար առավել արդյունավետն ընտրելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչությունը մասնավորեցումից ստացված գումարների փոխանցման մասին տեղեկատվությունը 10-օրյա ժամկետում տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, ինչպես նաև համապատասխան համայնքին:

5. Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից տեղեկատվությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում համապատասխան մարզպետին ներկայացնել ավագանու հավանությանն արժանացած ծրագիրը (ծրագրերը):

6. Մարզպետը 5-օրյա ժամկետում ստուգում է ծրագրի (ծրագրերի) համապատասխանությունը սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին և ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը, քննարկելով ներկայացված ծրագրի (ծրագրերի) արդյունավետությունը, սահմանված կարգով այն (դրանք) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

8. Ծրագրերի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը:
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2024, N 321-Ն 08.03.2024, N 1098-Ն
15.10.2009, N 1176-Ն 29.10.2009, N 1098-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան